Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
Կասպերսկի. Աշխարհում Android սարքերի վրա գրոհների քանակը շարունակում է նվազել
17/12/2024 11:48
Կիսվել

Կասպերսկի. Աշխարհում Android սարքերի վրա գրոհների քանակը շարունակում է նվազել

«Կասպերսկի» ընկերությունը 2024-ի երկրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում կանխել է Android-ի համար վնասաբեր, գովազդային կամ անցանկալի մոբայլ ծրագրերի օգտագործմամբ 6 686 375 գրոհ այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կանխվել է 8 346 169 նման գրոհ։

«Կասպերսկի»-ի փորձագետները հայտնում են, որ այդ գրոհների թիվը երկրորդ եռամսյակի (7 697 975) համեմատ նվազել է 13%-ով: Ընդ որում, ցուցանիշը բարձր է մնացել 2023-ի սկզբի մակարդակից (4 948 522)։  Այդ մոբայլ վնասաբեր ծրագրերի ակտիվության գագաթնակետը գրանցվել է 2023-ի չորրորդ եռամսյակում, երբ հետ է մղվել 10 705 625 գրոհ։ Գրոհների քանակի նվազումը պայմանավորված է նրանով, որ գովազդային հավելվածների ակտիվությունը շարունակում է նվազել։

Ընկերության տվյալներով՝ ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբերին տեղադրման փաթեթների ամենամեծ քանակը նախկինի պես վերաբերում է գովազդային ԾԱ-ին (36,28%) և RiskTool տեսակի պոտենցիալ վտանգավոր հավելվածներին (23,90%): Ընդ որում, RiskTool-ի բաժինը նշանակալի նվազել է երկրորդ եռամսյակի համեմատ, իսկ գովազդային հավելվածների մասնաբաժինը, ընդհակառակը, մի փոքր աճել է։ Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 222 444 տեղադրման վնասաբեր փաթեթ (2024-ի երկրորդ եռամսյակի 367 418-ի դիմաց), որոնցից 17 822 փաթեթը եղել են մոբայլ բանկային տրոյացիներ, և 1 576 փաթեթը՝ մոբայլ շորթող տրոյացիներ։ Իսկ 2023-ի հուլիս-սեպտեմբերին մոբայլ սարքերի համար ամենատարածված սպառնալիքը եղել է գովազդային ԾԱ-ն (adware), որին բաժին է ընկել բոլոր հայտնաբերված սպառնալիքների 52%-ը։ Հայտնաբերվել է 438 962 տեղադրման վնասաբեր փաթեթ, որոնցից 21 674-ը եղել են մոբայլ բանկային տրոյացիներ, 1 855 փաթեթը՝ մոբայլ շորթող տրոյացիներ։

IDram

Ընդ որում, 2024-ի երրորդ եռամսյակում մոբայլ բանկային տրոյացիների հայտնաբերված տեղադրման փաթեթների թիվը հասել է 17 822-ի (ապրիլ-հունիսին դրանք եղել են 13 019, նախորդ տարվա երրորդ եռամսյակում՝ 21 674)։

2024-ի երրորդ եռամսյակում Android սարքերի սպառնալիքների լանդշաֆտի մասին ավելին կարելի է կարդալ Securelist.ru-ում։

«Կասպերսկի»-ն միջազգային ընկերություն է, որը 1997-ից աշխատում է տեղեկատվական անվտանգության և թվային գաղտնիության ոլորտում: Այսօրվա դրությամբ ընկերությունը պաշտպանել է ավելի քան 1 միլիարդ սարք զանգվածային կիբեռսպառնալիքներից և թիրախային գրոհներից, և նրա կուտակած գիտելիքներն ու փորձը հետևողականորեն փոխակերպվում են նորարարական լուծումների և ծառայությունների՝ ամբողջ աշխարհում բիզնեսի, կրիտիկական կարևոր ենթակառուցվածքների, պետական մարմինների և շարքային օգտատերերի պաշտպանության համար: «Կասպերսկի» ընկերության ընդարձակ պորտֆոլիոն ներառում է վերջնական սարքերի պաշտպանության առաջադեմ տեխնոլոգիաներ, մի շարք մասնագիտացված պրոդուկտներ և ծառայություններ, ինչպես նաև կիբեռիմունային լուծումներ՝ բարդ և անընդհատ զարգացող կիբեռսպառնալիքների դեմ պայքարելու համար: Մենք օգնում ենք ամբողջ աշխարհում 200 հազար կորպորատիվ հաճախորդների պաշտպանել իրենց համար ամենաարժեքավորը: Ավելի մանրամասն՝ www.kaspersky.ru-ում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43