2024թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 73․9%-ով
2024թ.-ի հունվար-նոյեմբերին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 28,179.6 մլն ԱՄՆ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 54.0%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 3,564 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2024թ.-ի հունվար-նոյեմբերին Հայաստանն արտահանել է 12,307.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 15,871.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 73.9%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 41.5%։