Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վրաստանից Եվրամիություն արտահանումը նվազում է, իսկ ԵՄ-ից ներմուծումն՝ աճում
07/01/2025 16:05
Կիսվել

Վրաստանից Եվրամիություն արտահանումը նվազում է, իսկ ԵՄ-ից ներմուծումն՝ աճում

Վրաստանից Եվրամիություն արտահանումը նվազում է: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024-ի հունվար-նոյեմբերին ԵՄ երկրներ է արտահանվել 510.406 միլիոն դոլարի ապրանք, ինչը 24%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և 36%-ով պակաս՝ 2022 թվականի 11 ամիսների ցուցանիշից:

Մասնավորապես, 2023-ի հաշվետու ժամանակահատվածում Վրաստանից Եվրամիություն արտահանումը կազմել է 669.168 միլիոն դոլար, իսկ 2022-ի հունվար-նոյեմբերին՝ 798.558 միլիոն դոլար:

Ինչ վերաբերում է ԵՄ-ից Վրաստան ներմուծմանը, ապա հաշվետու ժամանակահատվածում ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է հենց 2024-ին: Մասնավորապես, հունվար-նոյեմբերին Վրաստան է ներկրվել 4.007 միլիարդ դոլարի արտադրանք:

Եվրոպական միությունը Վրաստանին մատակարարել է մարդատար ավտոմեքենաներ՝ 706.449 միլիոն դոլարի, նավթ և նավթամթերք՝ 402.077 միլիոն դոլարի, դեղորայք՝ 270.240 միլիոն դոլարի, բեռնատարներ՝ 98.248 միլիոն դոլարի
75.371 միլիոն դոլարի հեռախոսային սարքեր: ԵՄ-ից Վրաստանը ներմուծել է նաև տրակտորներ և այլ տրանսպորտային միջոցներ՝ ներառյալ փոխադրման ծառայությունները, համակարգիչներ, ծխախոտային արտադրանք, կոսմետիկա և մաշկի խնամքի միջոցներ:

Վրաստանից Եվրամիություն է արտահանվել 55.382 միլիոն դոլարի ընդեղեն, պղնձի հանքաքարեր և խտանյութեր՝ 54.782 միլիոն դոլարի, թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտանյութեր՝ 39.840 միլիոն դոլարի, բնական խաղողի գինիներ՝ 30.847 միլիոն դոլարի, նավթ և նավթամթերք՝ 30.581 միլիոն դոլարի, 27.726 միլիոն դոլարի ֆեռոհամաձուլվածքներ, հանքային կամ քիմիական պարարտանյութեր, ազոտ՝ 27.610 միլիոն դոլարի: ԵՄ-ն Վրաստանից ներկրել է նաև 80% vol-ից պակաս սպիրտային կոնցենտրացիայով էթիլային սպիրտ, ոգելից խմիչքներ՝ 18.560 միլիոն դոլարի, նրբատախտակ, երեսպատման վահանակներ և այդօրինակ փայտանյութեր՝ 18.503 միլիոն դոլարի, ինչպես նաև մարդատար ավտոմեքենաներ՝ 14.962 միլիոն դոլարի:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52