Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
ԹՈՒՐՔԻԱՆ ԶԳԱԼԻ ԸՆԴԼԱՅՆԵԼ Է ԻՐԱՆԻՑ ՆԱՎԹԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
06/05/2013 10:20
Կիսվել

ԹՈՒՐՔԻԱՆ ԶԳԱԼԻ ԸՆԴԼԱՅՆԵԼ Է ԻՐԱՆԻՑ ՆԱՎԹԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

Թուրքիան զգալի ընդլայնել է Իրանից նավթի ներմուծման ծավալները: Ըստ վերջին տվյալների՝ ապրիլին Իրանից Թուրքիա է արտահանվել օրական միջինում մինչև 140 հազար բարել նավթ: Սա վերջին ութ ամսվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:

Նշենք, որ 2012 թվականի սեպտեմբերից մինչև 2013 թվականի փետրվար ամիսն  ընկած ժամանակահատվածում Թուրքիան Իրանից ներմուծել է օրական միջինում 100 հազար բարել նավթ, մարտին ցուցանիշը հասել է օրական 114 հազար բարելի:

Հատկանշական է, որ Թուրքիան ընդլայնել է Իրանից նավթի ներմուծումն այն պարագայում, երբ միջազգային կառույցները սահմանափակումներ են կիրառում Իրանի էներգետիկ ոլորտի նկատմամբ: Սահմանափակումների պատճառով 2012 թվականին, 2011 թվականի համեմատ, Իրանից նավթի արտահանման ծավալները կրճատվել են շուրջ 2 անգամ:

Նշենք, որ Իրանի միջուկային ծրագրի պատճառով երկրի նկատմամբ սահմանափակումներ են կիրառում, մասնավորապես, Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան:

Հիշեցնենք նաև, որ Իրանը մտադիր է ընդլայնել գազի արտահանման ծավալները, որպեսզի նվազեցնի երկրի բյուջեի կախվածությունը նավթի արտահանումից: Այս մասին հայտարարել էին Իրանի գազային ընկերության ներկայացուցիչները: Նշվել էր, որ Իրանը նախատեսում է կարճաժամկետ հատվածում շուրջ 3 անգամ ավելացնել հարևան երկրներին մատակարարվող գազի ծավալները: Գազի արտահանման տեսանկյունից Իրանն առավել «թիրախային» երկրներ է համարում Թուրքիան, Իրաքը և Պակիստանը: Սպասվում է, որ մինչև 2014 թվականը Իրանը դեպի մի շարք հարևան երկրներ գազի մակատարարումը օրական ընթնացիկ 35 մլն խ.մ.-ից կհասցնի 100 մլն խ.մ.-ի:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39