Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ԵՀ ղեկավարը Չինաստանի հետ կառուցողական տնտեսական երկխոսություն է ակնկալում
23/01/2025 11:28
Կիսվել

ԵՀ ղեկավարը Չինաստանի հետ կառուցողական տնտեսական երկխոսություն է ակնկալում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը վստահություն է հայտնել, որ Եվրամիությունը պետք է փոխադարձ օգուտ գտնի Չինաստանի հետ իր երկխոսության մեջ՝ միաժամանակ շարունակելով պաշտպանել իր շահերը:

«Ես միշտ շեշտել եմ, որ մենք պատրաստ ենք շարունակել մեր քննարկումները, և մենք կշարունակենք նաև նվազեցնել մեր տնտեսության համար ռիսկերը»,- ասել է եվրոպացի պաշտոնյան:

Նա հիշեցրել է, որ 25 տարի առաջ Չինաստանի՝ ԱՀԿ-ին անդամակցելուց հետո աշխարհում չինական արտահանման աճի հետևանքները կոչվեցին «չինական շոկ»:

«Այսօր խոսվում է Չինաստանի երկրորդ շոկի մասին՝ կապված պետության կողմից ֆինանսավորվող գերարտադրության հետ: Իհարկե, մենք պետք է արձագանքենք աշխարհում ամենուր, այդ թվում՝ գլոբալ հարավում առևտրի երաշխիքներ են ընդունվել՝ ի պատասխան Չինաստանի առաջացրած անհավասարակշռության: Շատերը, այդ թվում՝ Չինաստանում, կարծում են, որ Չինաստանի երկարաժամկետ շահերից է բխում այս տնտեսական անհավասարակշռությունները ավելի պատասխանատու կերպով կառավարելը»:

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարծում է, որ իրենք պետք է կառուցողական քննարկումներ ունենան Չինաստանի հետ՝ փոխադարձ շահերից բխող լուծումներ գտնելու համար:

Ըստ պաշտոնյայի՝ 2025 թվականին ԵՄ-Չինաստան դիվանագիտական ​​հարաբերությունների 50-ամյակը պետք է հնարավորություն լինի խորացնելու այդ հարաբերությունները «և նույնիսկ, հնարավորության դեպքում, ընդլայնելու կապերը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը և ենթակառուցվածքները»:

«Եկել է մեր հարաբերությունները հավասարության և փոխշահավետության ոգով հավասարակշռելու ժամանակը»,- ​​ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91