
Ո՞Ր ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԱՊՐԵԼ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԸ
Միջազգային վերլուծական WealthInsight ընկերությունը, որը զբաղվում է աշխարհի հարուստ մարդկանց կյանքի ուսումնասիրությամբ, կազմել և հրապարակել է միլիարդատերերով հարուստ 20 քաղաքների վարկանիշը: Այն գլխավորում է Նյու-Յորքը, որտեղ ապրում է 70 դոլարային միլիարդատեր:
Վարկանիշի երկրորդ տեղում Մոսկվան է: Ռուսաստանի մայրաքաղաքում ապրում է 64 միլիարդատեր: Երրորդ տեղում Լոնդոնն է՝ 54 միլիարդատեր:
Հարուստ մարդկանցով հարուստ քաղաքների վարկանիշի առաջին 5-յակում հայտնվել են նաև Հոնկոնգը (40 միլիարդատեր) և Պեկինը (29 միլիարդատեր):
Նշենք նաև, որ Փարիզը զբաղեցրել է վարկանիշի 9-րդ, Տոկիոն՝ 14-րդ, իսկ Դուբայը՝ 18-րդ հորիզոնականը: