
Թրամփը փակել է ԱՄՆ հարավային սահմանը անօրինական ներգաղթյալների համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել անօրինական ներգաղթյալների մուտքը հարավային սահմանով կասեցնելու և նրանց արտաքսելու մասին, հայտնում է Սպիտակ տունը։
Դոնալդ Թրամփը նաև սահմանափակել է հարավային սահմանով երկիր մուտք գործած միգրանտների՝ ապաստան հայցելու պատրվակով այնտեղ մնալու իրավունքը։
Նա հանձնարարել է ներքին անվտանգության նախարարությանը, արդարադատության նախարարությանը և պետքարտուղարությանը քայլեր ձեռնարկել հարավից Միացյալ Նահանգներ մուտք գործող անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը խոստացել էր դադարեցնել անօրինական ներգաղթյալների ներթափանցումը և սկսել նրանց արտահանձնման գործընթացը։ Հունվարի 21-ին նա ազգային արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ հարավային սահմանի ճգնաժամի պատճառով։