Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
2024-ին Վրաստանում գրանցվել է 7777 էլեկտրական մեքենա, որից 144-ը վերաարտահանվել է Հայաստան
30/01/2025 09:49
Կիսվել

2024-ին Վրաստանում գրանցվել է 7777 էլեկտրական մեքենա, որից 144-ը վերաարտահանվել է Հայաստան

2024 թվականի վերջի դրությամբ Վրաստանում գրանցվել է 7777 էլեկտրական մեքենա: Երկրի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ անցյալ տարի երկրում գրանցված էլեկտրոմոբիլների թիվն աճել է 2725 միավորով:

2024 թվականի հունվար-նոյեմբերի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 91.5 միլիոն դոլար է ծախսվել 4711 էլեկտրական ավտոմեքենա գնելու համար, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծման արժեքն աճել է 82.7%-ով, թեև մոտ 25%-ը հետագայում վերաարտահանվել է:

Միաժամանակ, էլեկտրոմոբիլների ներմուծման աճի ֆոնին նվազել է դրանց միջին արժեքը: 2023 թվականի 11 ամիսների համար այն կազմել է 26.894 դոլար, իսկ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համար այն նվազել է մինչև 19.442 դոլար:

Ռեգո Ինշուրանս

Վրաստանն էլեկտրական մեքենաներ է ներկրել ԱՄՆ-ից, Չինաստանից, Գերմանիայից, Ճապոնիայից, Բելգիայից, ԱՄԷ-ից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Հարավային Կորեայից և Ադրբեջանից:

Էլեկտրական մեքենաների արտահանումը Վրաստանից նույնպես աճել է նախորդ տարվա 11 ամիսներին: Ընդհանուր առմամբ, նախորդ տարի այս ժամանակահատվածում արտահանվել է 24.5 միլիոն դոլարի 885 էլեկտրական մեքենա, որն ամբողջությամբ վերաարտահանվել է: Ընդհանուր արժեքն աճել է 158.5%-ով, իսկ քանակը՝ 583 միավորով: Արտահանման դեպքում մեկ էլեկտրական մեքենայի միջին արժեքը 31.4 հազարից նվազել է 27.7 հազար դոլարի:

Էլեկտրական մեքենաները հիմնականում արտահանվում են Կենտրոնական Ասիայի երկրներ, մասնավորապես, Ղրղզստան, Ղազախստան, Հայաստան, Ադրբեջան և Չեխիա:

Բացի այդ, առանձին քանակությամբ էլեկտրոմոբիլների վերաարտահանում է իրականացվել նաև Ուկրաինա, Ուզբեկստան, Թուրքիա, Տաջիկստան և Մոլդովա:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է Կասկո ապահովագրություն՝ սկսած 40,000 դրամից։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58