Տնտեսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
Համաշխարհային ավիաընկերությունների ուղևորահոսքը ռեկորդային է 2024 թվականին
31/01/2025 12:25
Կիսվել

Համաշխարհային ավիաընկերությունների ուղևորահոսքը ռեկորդային է 2024 թվականին

2024 թվականին ավիաընկերություններն ամբողջ աշխարհում ավելացրել են ուղևորաշրջանառությունը 10.4%-ով: Այսպիսով, Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան հայտնում է նոր ռեկորդային ցուցանիշի մասին:

Նախահամավարակային 2019 թվականի համեմատ ցուցանիշն աճել է 3.8%-ով:

Օդանավերի զբաղվածության մակարդակն աճել է մինչև 83.5%, ինչը նույնպես ռեկորդային է՝ մեկ տարի առաջ գրանցված 82.2%-ի դիմաց:

Անցյալ տարի ավիաընկերությունները 2023 թվականի համեմատ միջազգային չվերթներով ուղևորաշրջանառությունն ավելացրել են 13.6%-ով, իսկ ներքին չվերթներով՝ 5.7%-ով:

2024 թվականին եվրոպական ավիաընկերությունները միջազգային չվերթներում ուղևորաշրջանառությունն ավելացրել են 9.7%-ով, մինչդեռ թռիչքների բեռնվածության գործակիցն աճել է 0.4 տոկոսային կետով՝ մինչև 84.1%: Հյուսիսային Ամերիկայում առաջին ցուցանիշն աճել է 6.8%-ով, երկրորդը նվազել է 0.5 տոկոսային կետով՝ մինչև 84.2%:

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուղեւորաշրջանառությունն աճել է 26%-ով, թռիչքների բեռնվածության գործակիցն աճել է 0.8 տոկոսային կետով՝ մինչև 83.8%:

Ներքին օդային հաղորդակցությունը Չինաստանում աճել է 12.3%-ով, Հնդկաստանում՝ 6%-ով, Բրազիլիայում՝ 4.6%-ով, իսկ ԱՄՆ-ում՝ 3.7%-ով:

2024-ը ցույց է տվել, որ մարդիկ ցանկանում են ճանապարհորդել: Ակնկալվում է, որ այդ միտումը կշարունակվի 2025-ին ևս:

Համաշխարհային ավիաընկերությունների բեռնաշրջանառությունը 2024 թվականին աճել է 11.3%-ով և գերազանցել նախկին առավելագույնը, որը գրանցվել էր 2021 թվականին: Սա պայմանավորված էր համաշխարհային ապրանքաշրջանառության 3.6% աճով:

Վերոնշյալ բոլորցուցանիշների հիմքում 340 ավիաընկերության տվյալներ են, որոնք կազմում են համաշխարհային օդային հաղորդակցության ավելի քան 80%-ը:

11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14