Եվրամիությունում 2024 թվականին թռիչքների թիվն աճել է 5.8%-ով
Եվրամիությունում կոմերցիոն թռիչքների թիվը 2024 թվականին կկազմի 6.7 միլիոն, ինչը 5.8%-ով ավելի է 2023 թվականի ցուցանիշից: Մինչ կորոնավիրուսի համավարակն այդ թիվը կազմում էր 7 միլիոն:
Ոչ կանոնավոր չվերթները կազմել են թռիչքների ընդհանուր թվի 8.7%-ը: Ընդ որում՝ առավելագույնը եղել է ամռան ամիսներին. հունիսին դրանց մասնաբաժինը կազմել է 10.3%, հուլիսին՝ 10.7%, օգոստոսին՝ 10.1%:
Անցյալ տարի ամենամեծ թվով թռիչքներն իրականացրել է Ամստերդամի «Շիպհոլ» օդանավակայանը՝ 484 հազար: