
IBM-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԿԱՐԴԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀ-ԵՐԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
IBM ընկերության փոխնախագահ Կիրիլ Կորնիլյեվը Հայաստանի առաջատար ԲՈՒՀ-երի դասախոսների և ուսանողների համար կկարդա «IBM Academic initiative in Armenia» ծրագրի մեկնարկման վերաբերյալ դասախոսություն:
Դասախոսությունը կկայանա մայիսի 20-ին` ժամը 11:00-13:00-ն, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում: Լեզուն`ռուսերեն:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 17-ը` ժամը 18:00 ուղարկել մասնակցության հաստատումը՝ sona.kochkanyan@eif.am հասցեին:
Տեղերը սահմանափակ են և մասնակիցների ընտրությունը կիրականացվի ըստ դիմելու առաջնահերթության: