Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 07/02/2025
10/02/2025 12:07
Կիսվել

Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 07/02/2025

Ներկայացնում ենք Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններով հայաստանցիների կողմից Google Play և App Store հարթակներից վերջին մեկ ամսվա ընթացքում ներբեռնվող առաջատար անվճար հավելվածները 2025թ. փետրվարի 7-ի դրությամբ:

 Google play

Առաջին տեղում DeepSeek նեյրոնային ցանցի մոդելով աշխատող արհեստական բանականության հավելվածն է: Երկրորդ հորիզոնականում Remini արհեստական բանականության մոդելով աշխատող լուսանկարների և տեսահոլովակների բարելավման հավելվածն է։ Երրորդը ChatGPT-ն է` մեկ այլ նեյրոնային ցանցի մոդելով աշխատող արհեստական բանականության հարթակ։ Temu առցանց առևտրի հարթակը  չորրորդն է։ Հինգերորդը Ozon միջազգային առաքումների հավելվածն է։ WhatsApp հեռահաղորդակցման հարթակը վեցերորդն է։ Յոթերորդ հորիզոնականում է TikTok սոցիալական տեսահարթակը։ Ութերորդ տեղում է Photo Editor: Retouch Enhance հավելվածը, իսկ իններորդ տեղում մեկ այլ հեռահաղորդակցման հավելված` Telegram-ը։ Տասնյակը եզրափակում է Wildberries առևտրային հարթակը։

 Ինչ վերաբերում է հայկական հավելվածներին, ապա առաջատար 100 անվճար հավելվածների շարքում դրանք հետևյալն են.

  • 20. Kinodaran՝ ֆիլմերի դիտման հավելված,
  • 21. LIKENET TV` ֆիլմերի և հեռուստաալիքների հավելվածը,
  • 22. acba digital՝ թվային բանկինգ և առցանց վճարումներ,
  • 25. Idram & IDBank՝ առցանց վճարումներ և թվային բանկինգ,
  • 29. My Viva՝ բջջային օպերատորի հավելված,
  • 32. Fastex կրիպտոարժույթի առք ու վաճառքի հարթակ,
  • 37. List.am՝ առցանց հայտարարությունների հարթակ,
  • 38. Varord.am՝ վարորդական վկայականի թեստեր,
  • 39. My Ameria` թվային բանկինգ և առցանց վճարումներ,
  • 42. Converse Mobile` թվային բանկինգի և առցանց վճարումներ,
  • 45. Դարձիր վարորդ` վարորդական վկայականի թեստեր,
  • 50. Ardshinbank՝ թվային բանկինգ և առցանց վճարումներ,
  • 58. EasyWallet` առցանց վճարումներ,
  • 62. Earlyone` առցանց հերթագրման և հերթերի կառավարման հարթակ,
  • 72. Yerevan City` առևտրային ցանցի հավելված,
  • 76. My Team AM՝ բջջային օպերատորի հավելված,
  • 79. CashMe` առցանց վարկավորման հարթակ,
  • 80. POPUTI` տրանսպորտ և ճանապարհորդություն,
  • 84. AEB Mobile-Your digital bank` թվային բանկինգ և առցանց վճարումներ,
  • 90. Yophone` հեռահաղորդակցության հավելված,
  • 99. InecoMobile` առցանց վճարումներ և թվային բանկինգ։

App Store

Առաջին տեղում Remini արհեստական բանականության մոդելով աշխատող լուսանկարների և տեսահոլովակների բարելավման հավելվածն է։ DeepSeek նեյրոնային ցանցի մոդելով աշխատող արհեստական բանականության հարթակը երկրորդն է։  ChatGPT-ն` երրորդը։  Temu առցանց առևտրի հարթակը չորրորդ հորիզոնականում է։ Photo Lab: Portrait Generator հավելվածը եզրափակում է հնգյակը։ YoHealth հավելվածը վեցերորդն է, իսկ AI Food Calorie Tracker ֆիտնեսի և առողջ սննդակարգի հաշվիչը յոթերորդը։ Ութերորդ տեղում է Treads  հաղորդակցական հարթակը։ Lens Buddy լուսանկարների ստեղծման հավելվածը իններորդ հորիզոնականում է։ Լավագույն տասնյակի վերջին հավելվածը TikTok սոցիալական տեսահարթակն է։

Առաջատար անվճար 100 հավելվածների շարքում տեղ են գտել հետևյալ հայկական հավելվածները.

  • 6. YoHealth` ֆիտնես և առողջություն,
  • 23. Telcell Wallet՝ առցանց վճարումներ,
  • 29. My Ameria՝ թվային բանկինգ և առցանց վճարումներ,
  • 31. Kinodaran՝ ֆիլմերի օնլայն դիտման հավելված,
  • 32. Idram & IDBank՝ առցանց վճարումներ և թվային բանկինգ,
  • 38. acba digital՝ թվային բանկինգ և առցանց վճարումներ,
  • 39. Fastex կրիպտոարժույթի առք ու վաճառքի հարթակ,
  • 45. Varord.am՝ վարորդական վկայականի թեստեր,
  • 48. My Viva (MTS)՝ բջջային օպերատորի հավելված,
  • 54. Yerevan City` առևտրային ցանցի հավելված,
  • 60. List.am՝ առցանց հայտարարությունների հարթակ,
  • 72. Earlyone` առցանց հերթագրման և հերթերի կառավարման հարթակ,
  • 79. Ardshinbank՝ թվային բանկինգ և առցանց վճարումներ,
  • 82. POPUTI.AM` տրանսպորտ և ճանապարհորդություն։
14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41