ՕՊԵԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԿԱԶՄԱՊԵՐՊՈՒԹՅԱՆԸ
Նավթ արտահանող երկրների կազմակերպության` ՕՊԵԿ-ի նախագահ Շահիբ Հալիլը հայտարարել է, որ նավթ արտահանող խոշոր երկրներ հանդիսացող Ռուսաստանը, Նորվեգիան և Մեքսիկան կամ պետք է անդամակցեն ՕՊԵԿ-ին կամ էլ պետք է գնան նավթի արտահանման տեմպերի զգալի կրճատման:
ՕՊԵԿ-ը այժմ վերահսկում նավթային շուկայի 40%-ը և եթե պատկերացնենք, որ վերնշյալ երկրները կանդամակցեն ՕՊԵԿ-ին, ապա փաստացիորեն ՕՊԵԿ-ը նավթային շուկայի մոնոպոլիստ, որը և զգալիորեն կբարձրացնի կազմակերպության դերը:
Հիշեցնենք, որ ՕՊԵԿ անդամ երկրները նավթի արտահանման ծավալների կարգավորման շնորհիվ կարողանում են զգալի կերպով ազդել նավթի գների վրա:
Ամեն դեպքում մասնագետները չեն գտնում, որ վերոնշյալ երեք երկրները կանդամակցեն ՕՊԵԿ-ին: Նշենք, որ Ռուսաստանը նախկինում հայտարարել էր ՕՊԵԿ-ի հետ ավելի սերտ համագործակցություն հաստատելու պատրաստակամության մասին, բայց ՕՊԵԿ-ին անդամակցելու մասին դեռևս խոսք չի գնացել: