Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«Արմենիան Լիզինգ Քամփնի»-ն ընդլայնում է կանաչ և ՓՄՁ ֆինանսավորումը GGF և EFSE Ֆոնդերի միջոցով
20/02/2025 17:53
Կիսվել

«Արմենիան Լիզինգ Քամփնի»-ն ընդլայնում է կանաչ և ՓՄՁ ֆինանսավորումը GGF և EFSE Ֆոնդերի միջոցով

«Արմենիան Լիզինգ Քամփնի»-ն hպարտությամբ հայտարարում է երկու խոշոր համագործակցությունների մասին, որոնք նպատակ ունեն ընդլայնել կանաչ ֆինանսավորումը և աջակցել Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ): «Կանաչ աճի հիմնադրամի» (GGF) և «Արևելյան Եվրոպայի կայունության հիմնադրամի» (EFSE) հետ համագործակցության միջոցով «Արմենիան Լիզինգ Քամփնի»-ն պատրաստ է բարձրացնել հասանելիությունը կայուն ֆինանսական լուծումներին, որոնք նպաստում են տնտեսական աճին և շրջակա միջավայրի դիմադրողականությանը։

Կանաչ ֆինանսավորման ընդլայնում՝ GGF-ի հետ համագործակցության շրջանակում

Հայաստանի կանաչ անցմանը նպաստելու կարևոր քայլով GGF-ը տրամադրել է 2 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում «Արմենիան Լիզինգ Քամփնի»-ին: Այս միջոցները կուղղվեն էներգաարդյունավետության, ռեսուրսների օպտիմալացման և փոքրածավալ վերականգնվող էներգետիկ ներդրումների խթանմանը: Ֆինանսական ծառայությունների մեջ կայունության ինտեգրման միջոցով այս համագործակցությունը հնարավորություն կտա բիզնեսներին և տնային տնտեսություններին օգտվել հարմարեցված լիզինգային լուծումներից, որոնք նվազեցնում են էներգիայի ծախսերը և նպաստում կանաչ տնտեսության ձևավորմանը։

ՓՄՁ ներդրումների խթանում՝ EFSE-ի հետ համագործակցության շրջանակում

Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման բացը լրացնելու նպատակով EFSE-ն «Արմենիան Լիզինգ Քամփնի»-ին տրամադրել է 4 միլիոն եվրոյի վարկային միջոցներ: Այս ներդրումը հնարավորություն կտա բիզնեսներին ձեռք բերել անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ՝ արդիականացնելու իրենց գործունեությունը, խթանելու աճը և ստեղծելու աշխատատեղեր: Համագործակցությունը մասնավորապես կենտրոնացած է կայուն նախաձեռնությունների վրա՝ ապահովելով, որ բիզնեսները, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրողներն ու ֆերմերները, հասանելիություն ունենան անհրաժեշտ սարքավորումների և լիզինգային լուծումների, որոնք մեծացնում են արդյունավետությունը և ապահովում երկարաժամկետ կենսունակություն։

«GGF-ի և EFSE-ի միջոցները հնարավորություն կտան հայկական բիզնեսներին օգտվել նորարարական ֆինանսական լուծումներից, որոնք խթանում են արդյունավետությունն ու կայունությունը։ Աջակցելով էներգաարդյունավետ ներդրումներին և ՓՄՁ-ների աճին՝ մենք ամրապնդում ենք Հայաստանի տնտեսական դիմադրողականությունն ու նպաստում երկարաժամկետ բարեկեցությանը։ Մեր հիմնադրման պահից մեր ընկերության կապիտալը աճել է մոտ 13 անգամ՝ գերազանցելով 2.1 միլիարդ ՀՀ դրամը, մինչդեռ մեր ընդհանուր ակտիվները տարեկան կրկնապատկվել են՝ հասնելով 16 միլիարդ ՀՀ դրամի», – ասաց «Արմենիան Լիզինգ Քամփնի»-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը։

«Արմենիան Լիզինգ Քամփնի»-ն ունիվերսալ վարկային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2019 թվականի սեպտեմբերին և լիցենզավորված է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից: Որպես մասնագիտացված լիզինգային ընկերություն՝ այն առաջարկում է ֆինանսական լուծումներ, որոնք համապատասխանում են բիզնեսների յուրահատուկ կարիքներին՝ ապահովելով առավելագույն հարմարեցվածություն տարբեր գործառնական մոդելներին և ստեղծելով իրական արժեք իր հաճախորդների համար։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52