Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ «ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐԱԽՏՆԵՐՈՒՄ» ՊԱՀՎՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 18,5 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
22/05/2013 15:23
Կիսվել

ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ «ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐԱԽՏՆԵՐՈՒՄ» ՊԱՀՎՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 18,5 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

Աշխարհի առավել հարուստ մարդիկ իրենց եկամուտներից ավելի քան 18,5 տրիլիոն ԱՄՆ դոլար պահում են «հարկային դրախտներում», ինչը «զրկում է» պետություններին շուրջ 156 մլրդ ԱՄՆ դոլարի հարկային մուտքերից: Նման եզրակացության է եկել Oxfam միջազգային բարեգործական կազմակերպությունը:

Ըստ իրականացված ուսումնասիրությունների՝  «հարկային դրախտներում» պահվող գումարների շուրջ երկու երրորդը՝ 12 տրիլիոն ԱՄՆ դոլար, բաժին է ընկում Եվրամիությանը, մասնավորապես, Լյուքսեմբուրգին, Անդորրային և Մալթային: Այս երկրներն «օգնում են»  հարկերից տնտեսել մոտ 100 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, «օֆշորային հարստությամբ» առանձնանում է նաև Մեծ Բրիտանիան:

Հաշվարկվել է, որ օֆշորային գոտիներում պահվող գումարների ընդհանուր ծավալը մոտ երկու անգամ ավել է այն գումարից, որը բավարար կլինի աշխարհում վերացնել ծայրահեղ աղքատությունը:

Նշենք նաև, որ անկախ փորձագետների գնահատականներով՝ օֆշորներում պահվող գումարի չափով Չինաստանն աշխարհում առաջինն է: Վերջին 40 տարվա ընթացքում Չինաստանից «հարկային դրախտներ» է փոխանցվել 1,189 տրիլիոն ԱՄՆ դոլար: Երկրորդ տեղում Ռուսաստանն է. 1990 թվականից ի վեր Ռուսաստանից օֆշորներ է հոսել 798 մլրդ ԱՄՆ դոլար: Երրորդ տեղում Կորեան է՝ 779 մլրդ ԱՄՆ դոլար: Այնուհետև գալիս են Բրազիլիան, Քուվեյթը, Մեքսիկան, Վենեսուելան, Արգենտինան:

Նշենք, որ ներկայում աշխարհում ընթանում են բանակցությունները՝ օֆշորներն ավելի «թափանցիկ» դարձնելու ուղղությամբ: Մի շարք երկրներ, որոնք հայտնի են որպես «հարկային դրախտներ», արդեն իսկ համաձայնել են հրապարակել մինչև այս գաղտնի պահվող որոշ տվյալներ:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85