ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ԱՊՀ շրջանակներում վեց համաձայնագրի և արձանագրության կնքման առաջարկություններին։ Փաստաթղթերը վերաբերում են ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման, պաշտոնական վիճակագրության, միասնական (ընդհանուր) կրթական տարածքի ձևավորման, գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի արտադրության և մատակարարման բնագավառներին և ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի կանոնադրության ստեղծմանը։
Համաձայնություն է տրվել նաև Ազատ առևտրի գոտու մասին 2011թ. հոկտեմբերի 18-ի Պայմանագրի կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև այն կիրառելու արձանագրության կնքման առաջարկությանը: