Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ հատել է վերջին 2 տարվա նվազագույն շեմը
07/03/2025 18:12
Կիսվել

Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ հատել է վերջին 2 տարվա նվազագույն շեմը

Եվրոգոտու տնտեսության վիճակի, ԱՄՆ կողմից սահմանված նոր մաքսատուրքերի և Եվրոպական ԿԲ-ի ու Դաշնային պահուստային համակարգի միջև տարաձայնությունների ֆոնին եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արձանագրել է վերջին ավելի քան երկու տարվա նվազագույն ցուցանիշը։

Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է ևս 0,9%-ով՝ հասնելով 1,02 դոլարի, ինչը 2022 թվականի նոյեմբերի 21-ից ի վեր արձանագրված նվազագույն ցուցանիշն է։

Ընթացիկ տարվա սկզբին եվրոյի դիրքերը ԱՄՆ դոլարի նկատմամբ շարունակում էր թուլանալ` պայմանավորված եվրոգոտու տնտեսական հեռանկարների, քաղաքական անկայունության և Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի միջև դրամավարկային քաղաքականության տարաձայնություններով:

Եվրո-դոլար հարաբերակցությունը 2024թ. սեպտեմբերին արձանագրված առավելագույն EUR/USD=1.12 մակարդակից ավելի քան 9% անկում գրանցեց։ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը ամրապնդեց դոլարի դիրքերը, ավելի սրելով նոյեմբերից սկսված եվրոյի թուլացման գործընթացը:

Փոխարժեքի պարիտետ

Վերլուծաբանները կանխատեսում են, որ 2025 թվականին  եվրո/դոլար փոխարժեքը կհասնի պարիտետի (հավասարության)։ Վերջին անգամ նման հարաբերակցություն արձանագրվել է 2022-ին` Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսած հատուկ ռազմական օպերացիայից հետո։

Եվրոգոտու խնդիրներին գումարվեց, տարանցման հնգամյա պայմանագրի ժամկետի ավարտով պայմանավորված, Ուկրաինայի կողմից իր տարածքով  Եվրոպային մատակարարվող ռուսական գազի տարանցումը դադարեցնելուց հետո: Որն էլ ստիպեց եվրոպական շատ երկրների կոշտ ձմռանը դիմել ջեռուցման ավելի թանկարժեք այլընտրանքների։

Տարեսկզբին բնական գազի ֆյուչերսների արժեքը հասավ նախորդ երկու տարիների առավելագույնին` 4 ԱՄՆ դոլար 1մլն MMBtu-ի դիմաց  (բրիտանական ջերմային միավոր)։ Որից հետո այն նահանջեց մինչև 3.66 դոլար 1մլն MMBtu-ի դիմաց։

Թույլ տնտեսական ցուցանիշներն էլ ավելի են ընդգծում եվրոգոտու խնդիրները։ Ըստ S&P Global-ի դեկտեմբերի վերջին արտադրական PMI-ն Ֆրանսիայում և Գերմանիայում շարունակվում է  կրճատվել: Ֆրանսիան պաշտոնապես հայտնել է, որ 2020 թվականի մայիսից ի վեր  արձանագրվել է արտադրական գործունեության ամենասուր անկումը։ Մինչդեռ գերմանական արտադրանքը հասել է երեք ամսվա նվազագույնին:

Դեկտեմբերին Ֆրանսիայի Կենտրոնական բանկը վերանայել է 2025 թվականի տնտեսական աճի իր կանխատեսումը մինչև 0,9%՝ նախկինում կանխատեսված 1,2%-ի փոխարեն։

Ե՛վ Ֆրանսիան, և՛ Գերմանիան բախվում են քաղաքական անկայունության, քանի որ իշխող կուսակցությունների կոալիցիաները փլուզվում են աջ ծայրահեղական ուժերի դիմաց:

Գլոբալ առումով, Թրամփի նախագահության օրոք եվրոգոտին բախվում է անընդհատ աճող ռիսկերի։ ԱՄՆ նորընտիր նախագահը խոստացել է ավելի բարձր մաքսատուրքեր սահմանել Չինաստանից, Կանադայից և Մեքսիկայից ներկրվող ապրանքների վրա։ Եվ, չնայած, Եվրոպայի համար ուղղակի հայտարարություններ չեն հնչել, այնուամենայնիվ, սակագների հնարավոր բարձրացումների նկատմամբ հատկապես խոցելի են եվրոպական ավտոարտադրողները:

Դոլարի հեգեմոնիան (գերիշխանությունը) 

ԱՄՆ դոլարը դերը աճում է Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) և Թրամփի վարչախմբի կողմից վարվող դրամավարկային քաղաքականության կտրուկ փոփոխությունների ֆոնին: Տարեսկզբին դոլարի ինդեքսը բարձրացավ 109-ից, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2022 թվականի նոյեմբերից ի վեր:

Նախորդ տարվա սեպտեմբերից ԴՊՀ-ն սկսեց մեղմացնել իր քաղաքականությունը` 50 բազիսային կետով նվազեցնելով դրույքաչափերը։ Սակայն դեկտեմբերին զբաղվածության և տնտեսական այլ ցուցանիշների բարելավումից հետո անցավ ավելի կոշտ դիրքորոշման` նվազեցնելով տոկոսադրույքներն ընդամենը 25 բազիսային կետով։ Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ ի տարբերություն անցած տարվա 2025 թվականին ԴՊՀ-ն կշարունակի պահպանել իր կոշտ դիրքորոշումը։

ԴՊՀ կողմից դրույքաչափերի փոփոխության մասին կանխատեսումները հուշում են, որ 2025-ին տոկոսադրույքը կնվազի ընդհամենը 0.5 տոկոսային կետով, չնայած ըստ սեպտեմբերյան կանխատեսումների այն պետք է կազմեր 1 տոկոսային կետ։

Ինչ վերաբերում է ԵԿԲ-ին, ընդհակառակը, 2025-ին նրանք ստիպված կլինեն արագացնել դրույքաչափերի նվազեցման գործընթացը։ 2024-ին ԵԿԲ-ն 1 տոկոսային կետով իջեցրել է տոկոսադրույքը։ Վերլուծաբանների կանխատեսմամբ 2025-ին այն կնվազի ևս 1 տոկոսային կետով, քանի որ եվրոգոտին շարունակում է բախվել բազում տնտեսական և քաղաքական խոչընդոտների, որոնք բոլորն էլ նպաստում են տարածաշրջանի ոչ խոստումնալից տնտեսական հեռանկարի ձևավորմանը։ Դրանց թվում են` շարունակվող քաղաքական անկայունությունը, ռուս ուկրաինական ճգնաժամը, Չինաստանի տնտեսական աճի տեմպի դանդաղումը, Թրամփի վարչակարգի վարած քաղաքականության բացասական հետևանքները և այլն։

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28