Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը
Apple-ը վերադարձրել է աշխարհի ամենաթանկ ընկերության տիտղոսը՝ առաջ անցնելով չիպեր արտադրող Nvidia-ից։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ հոկտեմբերի 30-ին Apple-ի շուկայական կապիտալիզացիան հասել է 5.03 տրիլիոն դոլարի, մինչդեռ Nvidia-ի համապատասխան ցուցանիշը կազմել է 4.93 տրիլիոն դոլար։ Նախորդ անգամ Apple-ին հաջողվել էր առաջ անցնել մրցակցից հուլիսի վերջին։
Bloomberg-ը առաջատարի փոփոխության պատճառ է համարում արհեստական բանականության ոլորտում ներդրումների վերաբերյալ ներդրողների մտահոգությունները։ Գործակալության նշմամբ՝ iPhone արտադրող ընկերության բաժնետոմսերը նրանց ավելի հուսալի ներդրում են թվում։
