Տնտեսական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 383.00-1.50
EUR BUY - 438.50+0.50 EUR SELL - 442.50+0.50
OIL:  BRENT - 63.70+0.16 WTI - 59.75+0.13
COMEX:  GOLD - 3995.20+0.01 SILVER - 48.02+0.48
COMEX:  PLATINUM - 1549.10+0.36
LME:  ALUMINIUM - 2844.50-0.19 COPPER - 10682.50-0.14
LME:  NICKEL - 15038.00+0.02 TIN - 35845.00+0.55
LME:  LEAD - 2031.50+0.57 ZINC - 3047.00+0.13
FOREX:  USD/JPY - 153.4+0.25 EUR/GBP - 1.1565+0.26
FOREX:  EUR/USD - 1.1565+0.26 GBP/USD - 1.3157+0.33
STOCKS RUS:  RTSI - 995.35+1.12
STOCKS US: DOW JONES - 46987.10+0.16 NASDAQ - 23004.54-0.21
STOCKS US: S&P 500 - 6728.80+0.13
STOCKS JAPAN:  NIKKEI - 50883.68+1.34 TOPIX - 3313.45+1.38
STOCKS CHINA:  HANG SENG - 26485.90+2.12 SSEC - 4007.76+0.97
STOCKS EUR:  FTSE100 - 9682.57-0.55 CAC40 - 7950.18-0.18
STOCKS EUR:  DAX - 23569.96-0.69
07/11/2025  CBA:  USD - 382.54+0.06 GBP - 501.4+1.12
07/11/2025  CBA:  EURO - 441.83+1.56
07/11/2025  CBA:  GOLD - 49030+233 SILVER - 598.77+13.31
ԱՅՍՕՐ ԳԻՆԻՆ ԱՌԱՎԵԼ ԵԿԱՄՏԱԲԵՐ Է, ՔԱՆ ՈՍԿԻՆ
30/05/2013 11:38
Կիսվել

ԱՅՍՕՐ ԳԻՆԻՆ ԱՌԱՎԵԼ ԵԿԱՄՏԱԲԵՐ Է, ՔԱՆ ՈՍԿԻՆ

Համաշխարհային շուկայում գինու գների դինամիկան արտահայտող Fine Wine 100 Index-ը (LIVX100) վերջին 10 տարվա ընթացքում աճել է շուրջ 3 անգամ: Այս նույն ժամանակահատվածում ոսկին թանկացել է մոտ 4 անգամ: Ընդ որում, վերջին 100 տարվա կտրվածքով ոսկու գնի ամենաբարձր աճը գրանցվել է հենց այս վերջին 10 տարվա ընթացքում: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ համեմատության մեջ դնելով գինու և ոսկու ներդրումային եկամտաբերության ցուցանիշները:   

Ներկայացված տվյալների համաձայն, ի հակադրություն մինչ այս գրացված միտումների՝ վերջին ժամանակահատվածում ոսկու և գինու ներդրումային եկամտաբերության տեսանկյունից գրանցվել են փոփոխություններ.  տարեսկզբից գինու համաշխարհային գինը շարունակում է աճել, մինչդեռ ոսկու գինը արդեն գրանցել է 17% անկում: Սպասվում է, որ մինչև ընթացիկ տարվա վերջ այս միտումը կպահպանվի:

Այսպես, Credit Suisse բանկի վերլուծաբանները կանխատեսում են, որ ընթացիկ տարվա դեկտեմբերին ոսկու գինը կկազմի 1,1 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց, ինչը շուրջ 21%-ով ցածր է, քան ներկայիս մակարդակը: Միևնույն ժամանակ, Wine Investment Fund-ի վերլուծաբանները վստահ են, որ մինչև տարեվերջ LIVX100 ինդեքսը կաճի 7,6%-ով:

Հարկ է նշել, որ ոսկու գնի անկման հստակ պատճառները հայտնի չեն. որոշ վերլուծաբանները վստահ են, որ ոսկու գնի անկումը կապված է Չինաստանի տնտեսության աճի տեմպերի նվազմամբ, մինչդեռ վերլուծաբանների մեկ այլ խումբ կարծում է, որ միակ պատճառն այն է, որ նախորդ տարիներին ներդրողներն ուղղակի «գերագնահատել էին» ոսկին:

Նշենք, որ ոսկին և գինին համարվում են «ապահով» ակտիվներ, որոնց նկատմամբ պահանջարկն առավել աճում է տնտեսական ճգնաժամի պայմաններում:

07/11/2025
դրամ
Դոլար (USD)
382.54
+0.06
Եվրո (EUR)
441.83
+1.56
Ռուբլի (RUR)
4.7262
-0.0045
Լարի (GEL)
141.43
+0.03
49030
+233
Արծաթ
598.77
+13.31