ՊԼԱՆՇԵՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿՏՐՈՒԿ ԿԱՃԻ
International Data Corporation (IDC) վերլուծական ընկերության փորձագետները վստահ են, որ մինչև 2015 թվականը «շարժական» և սեղանի անհատական համակարգիչների շուկան կզիջի իր դիրքը պլանշետներին: Ընդ որում՝ սպասվում է, որ արդեն ընթացիկ տարում պլանշետներն իրենց թողարկման ծավալներով առաջ կանցնեն «շարժական» համակարգիչներից, որոնց թողարկման ծավալներն արդեն երկրորդ տարին անընդմեջ կգրանցեն անկում:
Ըստ հրապարակված տվյալների՝ 2013 թվականին ամբողջ աշխարհում կթողարկվի 229.3 մլն հատ պլանշետ, ինչը շուրջ 58,7%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
IDC-ի վերլուծաբանները կարծում են, որ շուկայի զարգացմանն առավելապես կնպաստեն Android օպերացիոն համակարգով աշխատող ոչ շատ թանկ մոդելները:
Կանխատսվում է նաև, որ այս տարի համաշխարհային շուկայում պլանշետների միջին գինը կկրճատվի 11%-ով և կկազմի 381 ԱՄՆ դոլար:
Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ ընթացիկ տարում անհատական համակարգիչների միջին շուկայական գինը կկազմի 635 ԱՄՆ դոլար: