Տնտեսական

USD BUY - 390.00-1.00 USD SELL - 393.50-1.50
EUR BUY - 422.00-2.00 EUR SELL - 427.00-5.00
OIL:  BRENT - 70.34-0.89 WTI - 67.03-0.93
COMEX:  GOLD - 3003.40+1.65 SILVER - 34.64+2.67
COMEX:  PLATINUM - 1015.60+2.20
LME:  ALUMINIUM - 2703.00+0.02 COPPER - 9783.50+0.14
LME:  NICKEL - 16506.00-0.81 TIN - 35900.00+7.41
LME:  LEAD - 2072.50-0.46 ZINC - 2961.00+1.28
FOREX:  USD/JPY - 148.38+0.23 EUR/GBP - 1.0842-0.40
FOREX:  EUR/USD - 1.0842-0.40 GBP/USD - 1.294-0.11
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 40813.57-1.30 NASDAQ - 17303.01-1.96
STOCKS US: S&P 500 - 5521.52-1.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 37053.10+0.72 TOPIX - 2715.85+0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 23959.98+2.12 SSEC - 3419.56+1.81
STOCKS EUR:  FTSE100 - 8542.56+0.02 CAC40 - 7938.21-0.64
STOCKS EUR:  DAX - 22567.14-0.48
14/03/2025  CBA:  USD - 391.74-1.00 GBP - 506.99-1.84
14/03/2025  CBA:  EURO - 426.88-0.03
14/03/2025  CBA:  GOLD - 37457.00+526.00 SILVER - 417.52+0.45
Եվրոպացի գինեգործները ցնցված են ներմուծվող ապրանքների վրա 200% մաքսատուրքեր սահմանելու Թրամփի սպառնալիքից
14/03/2025 12:46
Կիսվել

Եվրոպացի գինեգործները ցնցված են ներմուծվող ապրանքների վրա 200% մաքսատուրքեր սահմանելու Թրամփի սպառնալիքից

Գինու և ալկոհոլային խմիչքների եվրոպական արտադրողները շոկի մեջ են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 200% մաքսատուրքի սահմանման սպառնալիքից: Այս մասին գրում է Le Figaro-ն։

Եվրոպական հատվածը նման խստացում էր ակնկալում մարտի 12-ին Եվրահանձնաժողովի հայտարարությունից հետո՝ 26 միլիարդ եվրո արժողությամբ «արագ և համաչափ» հակազդող միջոցների մասին ԱՄՆ-ից ԵՄ ներմուծման համար՝ ի պատասխան ԵՄ-ից պողպատի և ալյումինի ներմուծման ԱՄՆ-ի կողմից «նոր չարդարացված մաքսատուրքերի»:

Եվրոպական միջոցառման ենթակա ապրանքների ցանկում ներառվել է ամերիկյան վիսկին, որը սրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային հարաբերություններում լարվածությունը։

Մարտի 13-ին Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ Միացյալ Նահանգները կարող է 200% մաքսատուրք սահմանել ԵՄ-ից ալկոհոլային ապրանքների վրա՝ ի պատասխան ԵՄ-ի կողմից ամերիկյան վիսկիի 50% մաքսատուրքերի։

Պարբերականը նշում է, որ եվրոպացի գինի և ոգելից խմիչք արտադրողները, հայտնվել են առևտրային պատերազմի նոր էպիկենտրոնում, «ցնցման ալիք» են ապրել՝ իրենց կամքին հակառակ հակամարտության մեջ ներքաշվելուց, մինչդեռ իրենց արտադրանքի սպառման շուկան մեծ մասամբ ԱՄՆ-ն է։

Գինու և ոգելից խմիչքների արտահանողների ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Նիկոլաս Օզանամն ասել է, որ նման հրամաններով իրենք «ուղղակի թիրախ ենք դառնում ԱՄՆ նախագահի համար»։

«Մենք հոգնել ենք սիստեմատիկ կերպով զոհաբերվելուց այն խնդիրների համար, որոնք կապ չունեն մեզ հետ»,- հավելել է նա՝ կոչ անելով Եվրահանձնաժողովին «իրատեսություն ցուցաբերել»։

Պաշտոնական Փարիզը խոստանում է աջակցել իր արտադրողներին։

«Մենք չենք տրվի սպառնալիքներին և միշտ կպաշտպանենք մեր արդյունաբերությունը», – մեջբերում է Le Figaro-ն արտաքին առևտրի հարցերով նախարարի պատվիրակ Լորան Սեն-Մարտենի խոսքերը։

Այժմ մնում է տեսնել, թե արդյոք ԱՄՆ նախագահի հայտարարությունները կոնկրետ ձև կընդունեն, քանի որ Թրամփն արդեն չեղարկել կամ հետաձգել է իր որոշ սպառնալիքներ՝ մաքսատուրքերի հետ կապված:

14/03/2025
դրամ
Դոլար (USD)
391.74
-1.00
Եվրո (EUR)
426.88
-0.03
Ռուբլի (RUR)
4.57
+0.02
Լարի (GEL)
141.28
-0.25
37457.00
+526.00
Արծաթ
417.52
+0.45