
Apple-ը մշակում է իրական ժամանակի թարգմանիչ գործառույթ AirPods-ի համար
Ամերիկյան Apple տեխնոլոգիական կորպորացիան նախատեսում է իր AirPods անլար ականջակալներում իրական ժամանակում լեզվի թարգմանության գործառույթ ներդնել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Կորպորացիան մտադիր է կոմերցիոն օգտագործման համար այս տեխնոլոգիան գործարկել մինչև տարեվերջ։ Սա թույլ կտա իրական ժամանակում տեղի ընթացող խոսակցությունները թարգմանել մի լեզվից մյուսը: Թարմացումը կապված կլինի նոր iOS 19 ծրագրաշարի հետ:
Գործակալությունը նշում է, որ ընկերությունը հավանաբար թարմացումներ կտրամադրի նաև AirPods-ի հին մոդելների համար։
Նմանատիպ իրական ժամանակի թարգմանության հնարավորությունը հասանելի է Google-ի Pixel Buds-ում:
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։