Այլ Լուրեր

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Սողոմոն Թեհլերյան. Սուրճի բիզնեսից մինչև դավաճան հայի ու Թալեաթի սպանությունը
15/03/2025 17:03
Կիսվել

Սողոմոն Թեհլերյան. Սուրճի բիզնեսից մինչև դավաճան հայի ու Թալեաթի սպանությունը

«Գինի լից». այս երգը պետք է որ իմանան բոլոր հայերը, սակայն իրականությունը հայտնի երգի պես «զարկեց ճակտին, փռեց գետնին» չի եղել: Թեհլերյանը սկզբում ձայն է տվել՝ Թալեաթ, կասկածվող անձը շրջվել է: Սողոմոնը կրակել է նրա քունքին ու հեռացել, ապա կասկածել է՝ սպանվել է հայասպան ոճրագործը, թե ոչ, և վերադարձել դեպքի վայր, որտեղ հավաքվածները նրան սկսել են հարվածել ձեռնափայտերով: Սողոմոնի արյունոտված շապիկը մինչև օրս պահպանված է, իսկ Թալեաթից ցեղասպանված հայերի վրեժն առած ատրճանակը հայտնի դատավարությունից հետո վերադարձվել է Սողոմոնին, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին հայ վրիժառուն իր ձեռքով նետել է Դանուբ գետը:

Մինչ դարի ոճրագործի սպանությունը, Թեհլերյանը սպանել է ոմն Հարություն Մկրտչյանի, սակայն, վերջինս միանգամից չի մեռել: Հենց այս նախադեպն է պատճառ դարձել, որ Թալեաթին կրակելուց հետո Սողոմոնը վերադարձել է դեպքի վայր: Իսկ Հարություն Մկրտչյանը արժանապատիվ հայի նշանառության տակ էր հայտնվել դավաճանության համար. նա կազմել ու ոստիկանապետ Պետրիի միջոցով Թալեաթին էր փոխանցել 250 հայ մտավորականի անունից կազմված ցանկ, որոնցից հազիվ 10-ն է փրկվել:

Թալեաթի սպանությունից 104 տարի է անցել: Իրավամբ, Սողոմոնը մարդ է սպանել, բայց մարդասպան չէ: Այսպիսի իրավիճակում մարդ հայտնվում է հանգամանքների բերումով: Թեհլերյանի ընտանիքը սուրճի բիզնեսով էր զբաղվում: Սերբիայում ունեցած տոհմական սրճագործության բիզնեսն ինչ իմաստ ուներ, երբ Թեհլերյանների տոհմի առնվազն 85 ներկայացուցիչ ցեղասպանության զոհ դարձավ, իսկ 17 անդամից կազմված ընտանիքից գյուղում մնացածներից փրկվել է միայն Սողոմոնի եղբոր` Միսակի դուստր Արմենուհին, ում ավելի ուշ փրկագնով են քրդերի մոտից վերադարձրել: Արդյունքում, Թեհլերյանների տոհմից փրկվեցին միայն նրանք, որոնք Սերբիայում էին:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69