
BYD-ն բարձրացնում է էլեկտրական մեքենաների լիցքավորման արագությունը
Չինական BYD-ը գործարկել է 1000 վոլտ լարման ճարտարապետությամբ էլեկտրական մեքենաների նորացված հարթակ, որը թույլ կտա լիցքավորել նույնքան արագ, որքան ավանդական մեքենաները լցնում են բենզինով:
Նոր հարթակի շնորհիվ մեքենաները կլիցքավորվեն մինչև 1000 կՎտ հզորությամբ և հինգ րոպե լիցքավորվելուց հետո կկարողանան անցնել 400 կմ ճանապարհ անցնել:
BYD-ի հիմնադիր Վան Չուանֆուի խոսքով, 1000 վոլտ լարման ճարտարապետությամբ առաջին էլեկտրական մեքենաները կլինեն Han L սեդանը և Qin L ամենագնացը:
Ավտոարտադրողը նախատեսում է նաև կառուցել ավելի քան 4000 գերարագ լիցքավորման կայան Չինաստանում, սակայն չի նշել տեղակայման ժամկետները կամ ներդրումների չափը:
Ավտոաշարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է Կասկո ապահովագրություն՝ սկսած 40,000 դրամից։