Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Google-ը ներկայացրել է iPhone 16e-ի բյուջետային անալոգը
20/03/2025 14:17
Կիսվել

Google-ը ներկայացրել է iPhone 16e-ի բյուջետային անալոգը

Google-ը ներկայացրել է իր Pixel սմարթֆոնի թարմացված տարբերակը՝ փոխելով սարքի դիզայնը և տեխնիկական բնութագրերը։ Այն կարժենա 499 դոլար, վաճառքում կհայտնվի ապրիլին։ Սարքը հասանելի կլինի չորս գույներով։

Pixel 9a-ն աշխատում է Google-ի Tensor G4 չիպի միջոցով: Սմարթֆոնը հագեցած է 6․3 դյույմանոց էկրանով՝ 1080 p թույլատրությամբ և 120 Հց թարմացման արագությամբ։ Ինչպես նշում է ընկերությունը, «սա A շարքի ամենավառ ցուցադրությունն է»։

Սարքն ունի գերլայնանկյուն և 13 մեգապիքսել դիմային տեսախցիկ, ինչպես նաև 48 մեգապիքսել հիմնական տեսախցիկ։ Pixel 9a-ն օժտված է AI-ի վրա աշխատող լուսանկարչական գործառույթներով: Օրինակ, սարքն ունի «Add Me» գործառույթը, որը միավորում է երկու խմբային լուսանկարներ մեկում, որպեսզի բոլորը, ներառյալ լուսանկարիչը, նկարահանվեն նկարում: Իսկ Magic Editor-ի օգնությամբ դուք կարող եք փոխել լուսանկարները՝ դրանցում նոր տարրեր ավելացնելով, նշել են ընկերությունից։

IDram

Նոր սմարթֆոնի մարտկոցի կյանքը կազմում է ավելի քան 30 ժամ և ավելի քան 100 ժամ Extreme Battery Saver գործառույթի օգտագործման դեպքում, ասվում է հաղորդագրության մեջ: Ներկառուցված Gemini մոդելի շնորհիվ սարքում հասանելի է նաև անձնական AI օգնական, նշել է Google-ը։

Google-ը ներկայացրել է բյուջետային սմարթֆոնի թարմացված տարբերակը Apple-ի iPhone 16e-ի վաճառքից ընդամենը շաբաթներ անց՝ սկսած 599 դոլարից: iPhone-ի այս մոդելը փոխարինում է նախկին էժան տարբերակին՝ iPhone SE-ին: Apple-ը վերափոխել է սարքը՝ հեռացնելով գլխավոր կոճակը և ավելացնելով ավելի մեծ էկրան Face ID-ով։ Նոր մոդելը համալրված է A18 չիպով։ Սարքն աջակցում է նաև Apple Intelligence արհեստական բանականության համակարգին։ Հետևի վահանակի վրա կա մեկ տեսախցիկ՝ մինչև 48 մեգապիքսել թույլատրությամբ։

Pixel 9a-ն այժմ ընդամենը 100 դոլարով էժան է iPhone 16e-ից, մինչդեռ երկու ապրանքներն էլ ունեն նմանատիպ տեխնիկական բնութագրեր՝ բացառությամբ Google սմարթֆոնի ավելի լավ տեսախցիկի, նշում է Bloomberg-ը: Այնուամենայնիվ, Pixel սմարթֆոնները չեն կարողացել զբաղեցնել իրենց արժանի տեղը պրեմիում սեգմենտում, որտեղ գերիշխում են Apple-ը և Samsung-ը։ Միևնույն ժամանակ, ցածր գներով ապրանքներն օգնեցին ընկերությանը աստիճանաբար մեծացնել իր ընդհանուր շուկայական մասնաբաժինը: IDC-ի տվյալներով՝ Google-ը գրանցել է իր «սմարթֆոնների վաճառքի ամենաբարձր ծավալը ընկերության պատմության մեջ» 2024 թվականի երրորդ եռամսյակում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58