Բիզնես

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 393.50+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 427.00-2.00
OIL:  BRENT - 72.32+1.56 WTI - 68.43+1.32
COMEX:  GOLD - 3037.60-0.66 SILVER - 33.77-2.09
COMEX:  PLATINUM - 987.20-2.39
LME:  ALUMINIUM - 2659.50-0.43 COPPER - 9936.50-0.51
LME:  NICKEL - 16284.00-0.70 TIN - 35350.00+1.01
LME:  LEAD - 2056.50-1.41 ZINC - 2918.50-0.21
FOREX:  USD/JPY - 149.28+0.67 EUR/GBP - 1.0833-0.68
FOREX:  EUR/USD - 1.0833-0.68 GBP/USD - 1.2944-0.45
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 41953.32-0.03 NASDAQ - 17691.63-0.33
STOCKS US: S&P 500 - 5662.89-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 37677.06-0.20 TOPIX - 2804.16+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 23689.72-2.19 SSEC - 3364.83-1.29
STOCKS EUR:  FTSE100 - 8701.99-0.05 CAC40 - 8094.20-0.95
STOCKS EUR:  DAX - 22999.15-1.24
21/03/2025  CBA:  USD - 392.54+0.28 GBP - 508.14+0.05
21/03/2025  CBA:  EURO - 425.47+0.02
21/03/2025  CBA:  GOLD - 38343.00+161.00 SILVER - 420.39-7.39
Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը ներկայացրել է ընկերության փորձը՝ «Capital Markets Armenia» միջազգային համաժողովին
21/03/2025 18:10
Կիսվել

Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը ներկայացրել է ընկերության փորձը՝ «Capital Markets Armenia» միջազգային համաժողովին

Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը մասնակցել է «Capital Markets Armenia» երրորդ միջազգային համաժողովին՝ ելույթ ունենալով Հայաստանի կապիտալի տեղական շուկայի զարգացմանը նվիրված հատվածում։ Համաժողովը կազմակերպել է «Cbonds Congress»–ը՝ «Cbonds»–ի աջակցությամբ։

Կոնֆերանսի շրջանակում տեղացի և արտերկրից ժամանած մասնագետների միջև քննարկվել են Հայաստանի կապիտալի տեղական շուկայի զարգացման, կապիտալի համաշխարհային շուկայում ապագայի ռազմավարությունների ու հեռանկարների, կրիպտոարժույթների, թվային ակտիվների վերաբերյալ հարցեր։

Հայաստանի կապիտալի տեղական շուկայում մինչ օրս ամենամեծ ծավալով արտարժութային պարտատոմսեր թողարկած ընկերությունը երկրի ՏՀՏ ոլորտի առաջատար Viva-ն է: Փետրվարի 12-ին ընկերությունը հայտարարել է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին՝ թողարկելով դոլարային պարտատոմսեր` 80 միլիոն ԱՄՆ դոլար անվանական ծավալով։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է «Ամերիաբանկը»։

«Այս հաջողությունը ցույց է տալիս ոչ միայն մեր աճն ու ձեռքբերումները, այլև թափանցիկության սկզբունքներին մեր հավատարմությունը: Այս քայլը հնարավոր է դարձել մեր գործընկերների և ներդրողների աջակցության շնորհիվ, ովքեր կիսում են ընկերության ռազմավարությունն ու արժեքները: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հավատում են մեզ ու մեր գաղափարներին։ Պարտատոմսերի թողարկումը ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու արդյունավետ միջոց է՝ երկարաժամկետ և հեռանկարային բիզնես նախագծերին աջակցելու համար։ Հուսով ենք՝ մեր օրինակը կոգեշնչի այլ ընկերություններին նույնպես մտածել պարտատոմսերի թողարկման մասին՝ ամրապնդելով վստահությունն այս ֆինանսական գործիքի նկատմամբ», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

«Capital Markets Armenia» համաժողովն իր շուրջ էր համախմբել բանկերի, ՏՀՏ ոլորտի, ներդրումային ընկերությունների և միջազգային ֆինանսական ինստիտուտների 230 ներկայացուցչի Հայաստանից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ղազախստանից, Բելառուսից, Կիպրոսից, ԱՄԷ–ից, Մավրիկիոսից, Նիգերիայից, Ուզբեկստանից։

Viva-ն (Վիվա Արմենիա ՓԲԸ) Հայաստանում տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություն է, որն ունի ընդարձակ ցանցեր և տրամադրում է հեռահաղորդակցային ծառայությունների ու թվային լուծումների բազմազան տեսականի` երկրի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր հաճախորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Viva-ն կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.viva.am

21/03/2025
դրամ
Դոլար (USD)
392.54
+0.28
Եվրո (EUR)
425.47
+0.02
Ռուբլի (RUR)
4.64
+0.00
Լարի (GEL)
141.59
+0.16
38343.00
+161.00
Արծաթ
420.39
-7.39