
Ռուսաստանը որոշել է թարմացնել ազգային արժույթի դիզայնը
Ռուսաստանի բանկը կթարմացնի 10, 50 և 500 ռուբլի անվանական արժեքով թղթադրամների դիզայնը։ Փողի դիզայնը թարմացնելու որոշման մասին հայտնել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Սերգեյ Բելովը:
Կարգավորողի ներկայացուցչի խոսքով՝ 500 ռուբլի արժողությամբ թղթադրամի նախագծման աշխատանքներն արդեն ընթանում են։
«Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ մենք փոխեցինք թղթադրամների մշակման մոտեցումը՝ ավելի բաց դարձնելով սիմվոլների ընտրության ընթացակարգը: Մենք նախատեսում ենք դրանք թողարկել մինչև 2028 թվականը», – պարզաբանել է Բելովը:
«Խորհրդանիշների ներդաշնակ կոմպոզիցիան», որը նախընտրում են քաղաքացիները, կներկայացվի տարեվերջին։