
Իրանը ծրագրում է վերսկսել նավթի և գազի հետախուզումը Պարսից ծոցում
Իրանն ակնկալում է Պարսից ծոցում նավթի և գազի հետախուզումը վերսկսել ընթացիկ տարում: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Իրանի ազգային նավթային ընկերության նավթի հետախուզական բաժնի ղեկավար Մոհյեդդին Ջաֆարիի խոսքով՝ երկրաբանական հետախուզությունը դադարեցվել է 2019 թվականին՝ ծովային հորատման հարթակների բացակայության պատճառով:
Այժմ նոր մրցույթի արդյունքներով ընտրվել է կապալառու: Սա թույլ է տալիս 2025 թվականին աշխատանքը վերսկսել աշխատանքներն այլ երկրների հետ սահմանակից տարածքներում։