SKODA-Ն ՀՈՒՆՎԱՐԻ 1-11-Ը ԿԿԱՆԳՆԵՑՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ
Չեխական առաջատար ավտոարտադրող Skoda Auto AS ընկերությունը կրճատվող պահանջարկի պատճառով պատրաստվում է հունվարի 1-ից 11-ը ընկած ժամանակահատվածում դադարեցնել արտադրությունը: Ընկերության ներկայացուցչի խոսքերով պահանջարկի ամենամեծ նվազում է նկատվել առևմտաեվրոպական շուկայում:
Հոկտեմբեր և նոյեմբեր ամսիներին Skoda-ն արդեն մի քանի անգամ դադարեցրել է արտադրությունը և ավելին ընկերության գործարաններից 3-ում արտադրությունը կկանգնեցվի դեկտեմբերի 19-ից մինչև հունվարի 11-ը: Այս ամենի արդյունքում ընկերությունը ավտոմեքենաների արտադրությունը կկրճատի 31 հազարով:
Հիշեցնենք, որ Skoda Auto AS ընկերությունը 1991թ.-ից մտնում է Volkswagen AG ընկերությունների խմբի կազմի մեջ: 2007թ.-ին Skoda-ն արտադրել է 630 հազար մեքենա, որը ընկերության համար ռեկորդային թիվ է: