Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
11/06/2013 11:09
Կիսվել

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հայաստանի ծրագրերի նորանշանակ ղեկավար Մունիֆ Նուրալահի ղեկավարած պատվիրակությանը:  

Նշենք, որ այս հիմնադրամը ՀՀ կառավարության հետ 1995թ.-ից իրականացրել է 6 ծրագիր, որոնք ուղղվել են գյուղական բնակչության եկամուտների ավելացմանը, գյուղական բնակավայրերում ձեռնարկատիրության խթանմանն ու աղքատության նվազեցմանը, Հյուսիս-արևմտյան գոտու գյուղերի կենսամակարդակի բարձրացմանն ու սննդի անվտանգության բարելավմանը, արտադրողից մինչև իրացնող շղթան ընդգրկող հիմնական ենթակառուցվածքների արդիականացմանը:

Գյուղատնտեսության նախարարն արդյունավետ է գնահատել իրականացված ծրագրերը՝ նշելով, որ Հայաստանի գյուղատնտեսությունն ունի մեծ ներուժ, և առկա են իրատեսական բոլոր հնարավորություններն այն զարգացնելու համար:

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հայաստանի ծրագրերի ղեկավարը տեղեկացրել է, որ Հայաստանի հետ հիմնադրամի գործակցությունը կլինի անընդհատ և շարունակական` ներկայացնելով առաջիկա գործունեության հիմնական բաղադրիչները:  Դրանք են՝ աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրությանն ու արտահանմանը, գյուղական ենթակառուցվածքների զարգացում, աջակցության ծրագրերի կառավարում:

Հանդիպմանը Սերգո Կարապետյանն անդրադարձել է նաև գյուղական վարկերի արդյունավետության բարձրացմանը՝ նշելով, որ առևտրային բանկերը բարձր տոկոսադրույքներ են սահմանում այդ վարկերի դիմաց, և հարկ է փնտրել նոր ֆինանսական գործընկերների,  ովքեր ավելի հասանելի կդարձնեն հիմնադրամի տրամադրած ֆինանսական օժանդակությունը և չեն կիրառի գրավադրման մեխանիզմներ:

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հայաստանի ծրագրերի նորանշանակ ղեկավար Մունիֆ Նուրալահը հավանություն է տվել այս առաջարկին՝ այն գնահատելով որպես բավականաչափ կառուցողական և նշել, որ շրջել է Հայաստանի բոլոր մարզերում և վստահ է, որ իր ղեկավարած հիմնադրամի և ՀՀ կառավարության համագործակցությունն այսուհետ նույնպես կծառայի գյուղի ու գյուղատնտեսության արդիականացմանը, նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39