
ԵՄ-ն ԱՄՆ-ին մաքսատուրքերը հանելուn ստիպելու նոր միջոց է անվանում
Եթե ԵՄ-ն և ԱՄՆ-ն չկարողանան պայմանավորվել ներմուծման մաքսատուրքերի շուրջ, Բրյուսելը կարող է լրացուցիչ հարկեր սահմանել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների վրա։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Խոսքը թվային գովազդից եկամտի հարկերի մասին է, որը, մասնավորապես, կվնասի այնպիսի խոշոր տեխնոլոգիական ընկերություններին, ինչպիսիք են Google-ը և Meta-ն :
Ըստ ԵՀ նախագահի՝ Բրյուսելը կգերադասի ԱՄՆ-ում համաձայնության գալ և լիովին հավասարակշռված համաձայնագիր կնքել, սակայն ամեն դեպքում շարունակում է աշխատել հակաքայլերի լայն շրջանակի վրա։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ամբողջ աշխարհի հետ առևտրային պատերազմը, որը սկսել է Վաշինգտոնը, տանում է համաշխարհային առևտրի ամբողջական բեկման և դառնում «շրջադարձային կետ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում»։
«Մենք երբեք չենք վերադառնա ստատուս քվոյին», – ասել է ֆոն դեր Լեյենը՝ հավելելով, որ Եվրահանձնաժողովը փորձել է բանակցել մինչև ապրիլի 2-ը, սակայն մերժվել էր։