
ԱՄՆ-ում դատարանը ճանաչել է Google-ի մենաշնորհային դիրքը
ԱՄՆ-ում դատարանը ճանաչել է Google-ի մենաշնորհային դիրքն առցանց գովազդի ոլորտում։ Այս մասին ասվում է հրապարակված որոշման մեջ:
Դատարանն արձանագրել է ընկերության հակամրցակցային վարքն ու մեղադրել նրան հակամենաշնորհային օրենքների խախտման մեջ: Հայցվորն ԱՄՆ կառավարությունն է։
Փաստաթղթում ասվում է, որ ավելի քան մեկ տասնամյակ Google-ը «հիմնել և պաշտպանել է գովազդում իր մենաշնորհային իշխանությունը և սահմանափակել իր մրցակիցներին»։
2024 թվականին ամերիկյան դատարանը Google-ի մենաշնորհային դիրքը ճանաչել է նաև առցանց որոնողական տեխնոլոգիաների շուկայում։ Ընկերությունը վերահսկում է առցանց որոնման շուկայի մոտ 90%-ը և սմարթֆոնների որոնողական համակարգի 95%-ը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում էր Google-ի դեմ հայց ներկայացվել:
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։