
ՄԵՍՍԻՆ ՀԱՐԿԵՐ ՉԻ ՎՃԱՐԵԼ
Արգենտինացի ֆուտբոլիստ և իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի աստղ Լիոնել Մեսսին և նրա հայրը մեղադրվում են հարկերի վճարումից խուսափելու մեջ:
Իսպանիայի իշխանությունները հայտնում են, որ հայտնի ֆուտբոլիստը թաքցրել է 2006թ.-ից մինչև 2009թ.-ը ստացած ֆինանսական եկամուտները՝ խուսափելով հարկերի վճարումից: Նշվում է, որ չվճարված հարկային պարտավորությունները հասնում են 4 մլն եվրոյի:
Որպես ռեզիդենտ Մեսսին գրանցված է Իսպանիայի Գավա կատալոնական քաղաքում: