
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԱՐՏԱՀԱՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
Այսօր կայացած նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը թույլատրել է «Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ կողմից ներմուծված և չվերաարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014 թ. հունվարի 14-ը։ Ընկերությունը Եգիպտոսից Հայաստան է ներմուծել չվերամշակված ձիթապտուղ, որը պետք է պահածոյացվեր և արտահանվեր։ Սակայն Եգիպտոսում տիրող տնտեսական անկայունության պատճառով արտադրանքը հնարավոր չի եղել արտահանել սահմանված ժամկետում, ուստի անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել արտահանման ժամկետը։ Որոշումը հնարավորություն կտա կայունացնել ընկերության ֆինանսական վիճակը, պահպանել ստեղծված աշխատատեղերը։