
Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է
Մեկնարկից հետո՝ 6-օրյա ժամկետում Կոնվերս Բանկն ավարտել է իր դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը: Ապրիլի 16-23-ը տեղաբաշվել է 5% արժեկտրոնային եկամտաբերությամբ, 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմս:
Պարտատոմսերի 65 տոկոսը տեղաբաշխվել է Converse Mobile հարթակի միջոցով: Ներդրողների 95 տոկոսը ֆիզիկական անձինք են:
Պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա:
Բանկում նշել են, որ առաջիկայում նախատեսվում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխում:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: