Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
28/04/2025 14:21
Կիսվել

PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում

«PowerFull» լիցքավորման սարքերի (power bank) վարձակալության ծառայությունը տեղափոխվել և գործում է բացառապես «Fast Shift» վճարահաշվարկային ընկերության հավելվածում։ Ծառայության նպատակն է էներգիայի սնուցման աղբյուրները հասանելի դարձնել ամենամոտ վայրերում, որպեսզի հնարավոր լինի շարժական փաուեր բենքերով լիցքավորել սմարթֆոնն ու մյուս սարքերը, երբ նստում է մարտկոցը։

PowerFull-ի կայանները տեղակայված են Երևանում ու Հայաստանի այլ քաղաքներում՝ Գյումրիում, Դիլիջանում, Ծաղկաձորում, Սևանում, Իջևանում և Վանաձորում։ Ընդհանուր առմամբ ծառայությունը գործում է 400-ից ավելի կետերում՝ ռեստորաններ, սրճարաններ, առևտրի կենտրոններ, ֆիթնես ակումբներ, գեղեցկության սրահներ, մետրոյի կայարաններ, միջոցառումների վայրեր և այլն։

Փաուեր բենքը վարձակալելու համար անհրաժեշտ է Fast Shift հավելվածի գլխավոր էջում սեղմել QR կոճակը և սքանավորել կայանի վրա պատկերված QR-ը։ Այսպես հնարավոր է պարզ ու արագ վերցնել բենքը և լիցքավորել սմարթֆոնը կամ այլ սարքերը։ Հատկանշական է, որ կարիք չկա կայանի մոտ սպասել՝ PowerFull-ը վերադարձնելու համար։ Կարելի է հանգիստ տեղաշարժվել և հավելվածի քարտեզում գտնել մեկ այլ կետ, որտեղ առկա է PowerFull-ի կայան, և բենքը հանձնել ամենամոտ ու հարմար վայրում։

«Մեր ընկերությունը մշտապես ձգտում է իր օգտատերերին ներկայանալ նոր ծառայություններով և հավելվածի ընդլայնված հնարավորություններով։ PowerFull-ի կայաններն ամենուր աչքի են ընկնում վերաբրենդավորված դիզայնով և պատրաստ են օգնության հասնել, երբ նստում է սմարթֆոնի մարտկոցը։ Այսպիսով միշտ կարելի է կապի մեջ մնալ ընկերների, հարազատների ու գործընկերների հետ և չանհանգստանալ լիցքավորման համար կարևոր հանդիպումներից առաջ», – ասել է «Fast Shift» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։

PowerFull-ից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Fast Shift հավելվածն ինչպես App Store-ից, այնպես էլ Play Market-ից։

«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41