Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Վրաստանի բանկերում ռուսական ռուբլով ավանդների ծավալն աճում է
29/04/2025 15:25
Կիսվել

Վրաստանի բանկերում ռուսական ռուբլով ավանդների ծավալն աճում է

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ Վրաստանի առևտրային բանկերում պահվում է ավելի քան 4 միլիարդ ռուսական ռուբլի։ 2025 թվականի մարտի դրությամբ ռուբլով ավանդների ծավալը կազմել է 121.021 միլիոն լարի։ Սա գրեթե 138%-ով ավելի է, քան նախորդ ամսվա ցուցանիշը և 102%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Վրաստանի Ազգային բանկի վիճակագրության համաձայն՝ 2025 թվականի փետրվարի դրությամբ ռուսական ռուբլով ավանդների ընդհանուր գումարը կազմել է 50.903 միլիոն լարի, մինչդեռ մեկ տարի առաջ՝ 2024 թվականի մարտի դրությամբ, ռուբլով ավանդների ծավալը կազմել է 59.655 միլիոն լարի։

Ինչ վերաբերում է ընդհանուր տվյալներին, ապա Ազգային բանկի տվյալներով՝ բանկային ոլորտում ավանդների ծավալը (բացառությամբ միջբանկային ավանդների) 2025 թվականի մարտի վերջին կազմել է 58.47 միլիարդ լարի, ինչը 467.90 միլիոն լարիով կամ 0.81%-ով ավելի է նախորդ ամսվա վերջի ցուցանիշից (1.46%-ով ավելի՝ առանց փոխարժեքի ազդեցության): Առանց փոխարժեքի ազդեցության ավանդների տարեկան աճը կազմել է 11.27%։ Մարտին, նախորդ ամսվա համեմատ, ժամկետային ավանդներն աճել են 67.78 միլիոն լարիով կամ 0.25%-ով (առանց փոխարժեքի ազդեցության՝ աճել են 0.93%-ով), իսկ ցպահանջ ավանդները՝ 400.11 միլիոն լարիով կամ 1.29%-ով (առանց փոխարժեքի ազդեցության՝ աճել են 1.92%-ով):

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41