Տնտեսական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+1.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 76.11+5.07 WTI - 72.29+4.87
COMEX:  GOLD - 4145.30+0.39 SILVER - 60.93-1.60
COMEX:  PLATINUM - 1646.30+1.06
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.3+0.27 EUR/GBP - 1.1413-0.22
FOREX:  EUR/USD - 1.1413-0.22 GBP/USD - 1.3354-0.28
STOCKS RUS:  RTSI - 906.42+2.25
STOCKS US: DOW JONES - 52925.15-0.25 NASDAQ - 25818.69-1.16
STOCKS US: S&P 500 - 7503.85-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 66819.05-2.11 TOPIX - 4006.43-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 24199.46+2.99 SSEC - 3970.88-0.49
STOCKS EUR:  FTSE100 - 10665.88+0.13 CAC40 - 8436.24-0.51
STOCKS EUR:  DAX - 25465.25-1.37
08/07/2026  CBA:  USD - 367.29-0.18 GBP - 490.11-1.75
08/07/2026  CBA:  EURO - 419-1.13
08/07/2026  CBA:  GOLD - 49074+151 SILVER - 716.08-17.24
ԼՈՒՅՍ հիմնադրամ. Արտահանման ծավալները էականորեն նվազել են
29/04/2025 21:19
Կիսվել

ԼՈՒՅՍ հիմնադրամ. Արտահանման ծավալները էականորեն նվազել են

ԼՈՒՅՍ հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-մարտ ամիսներին։

Այսպես՝

  • ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպն էականորեն դանդաղել է։ Տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղումը հիմնականում պայմանավորված է համեմատվող ցուցանիշներում ոսկու վերաարտահանման ազդեցության, ինչպես նաև նախորդ տարիներին բարձր աճ ապահովող գործոնների չեզոքացմամբ։ Վերջինս սպասելի երևույթ էր, և նման միտումների պահպանման պարագայում տնտեսական աճը տարվա համար կառավարության կանխատեսումներից ավելի ցածր կլինի։
  • Արտահանման ծավալները էականորեն նվազել են։ Արտահանման անկումը հունվար-մարտին կազմել է 61.8%՝ հունվար-փետրվարի համեմատ վատթարանալով 2.6 տոկոսային կետով։ Մտահոգիչ է սակայն այն, որ արտահանման նվազումը պայմանավորված է ոչ միայն ոսկու վերաարտահանման չեզոքացմամբ, այլ նաև մյուս ապրանքախմբերի արտահանման անկումներով կամ ցածր աճերով։ Այսպես, եթե չդիտարկենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի նպաստումը, ապա արտահանման աճը, միևնույն է, բացասական է՝ -2.4%, ինչը ցույց է տալիս, որ խնդիրներն ավելի խորն ու մտահոգիչ են։
  • Գնաճի տեմպը բավական արագ է բարձրանում։ Բավական երկար ժամանակ ցածր գնաճային միջավայրից հետո գների աճի տեմպն արագորեն մեծանում է՝ մարտին հասնելով 3.3%-ի։ Այդ պայմաններում կենտրոնական բանկն արդեն իսկ դադարեցրել է տոկոսադրույքի նվազեցման քաղաքականությունը։ Գնաճի հետագա արագացումը, տնտեսական աճի դանդաղման պայմաններում, կարող է բացասաբար ազդել բնակչության կենսամակարդակի վրա։
  • Վարկերի աճի տեմպը շարունակում է արագանալ։ Տնտեսական աճի գրանցված մակարդակի, ինչպես նաև բնակչության եկամուտների ցածր աճերի պայմաններում վարկերն աճում են շուրջ 30%-ով։ Ընդ որում, վարկերի աճին հիմնականում նպաստում են սպառողական և հիպոթեքային վարկերը, որոնք հետագա տարիներին տնտեսական արդյունք չեն գեներացնելու։ Հետևաբար, վարկերի նման բարձր աճերը մտահոգիչ են և կարող են պարունակել ֆինանսական համակարգի կայունության հետ կապված ռիսկեր։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/LQ6mO

08/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.29
-0.18
Եվրո (EUR)
419
-1.13
Ռուբլի (RUR)
4.7987
-0.0149
Լարի (GEL)
139.46
+0.13
49074
+151
Արծաթ
716.08
-17.24