
Մոսկվայի տնտեսությունը վեց տարվա ընթացքում աճել է 25%-ով
Մոսկվայի տնտեսությունը վեց տարվա ընթացքում աճել է 25%-ով։ Այս մասին հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Անցած տարվա համեմատ աճը կազմել է 5.5%։ Ռուսաստանի տնտեսությունում մայրաքաղաքի մասնաբաժինը գերազանցել է 21%-ը, իսկ գնողունակության համարժեքության առումով Մոսկվան աշխարհում երկրորդ տեղում է Նյու Յորքից հետո, նշել է Սոբյանինը։
Քաղաքապետի խոսքով՝ մայրաքաղաքի տնտեսությունը աճում է, այդ թվում՝ հիմնական կապիտալում ներդրումների շնորհիվ, որոնց ծավալը 2019-2024 թվականների համար գերազանցել է 8 տրիլիոն ռուբլին։