MCDONALD'S ՎԱՃԱՌՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՃԵԼ
2008թ.-ի նոյեմբեր ամսվա տվյալներով McDonald”s արագ ուտեստների ռեստորանային ցանցի վաճառքները տարեկան կտրվածքով աճել է 7.7%-ով:
ԱՄՆ-ում անցյալ ամիս ընկերության վաճառքները աճել են 4.5%-ով, Եվրոպայում`7.8%: Նշենք, որ ամենամեծ աճը նկատվում է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում:
Ընկերության ղեկավար Ջիմ Սքինների կարծիքով նման աճը բացատրում է ուտեստների որակով և բարձր որակի սպասարկմամբ, սակայն վերլուծաբանները նշում են, որ նման աճը հիմնականում կապված է ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ, այսինքն մարդիք սկսել են ավելի շատ խնայել և սնվել ավելի էժան ուտեստներով:
Նշենք նաև, որ McDonald”s-ը մնում է այն եզակի ընկերություններից, որոնք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ոչ միայն չի տուժում այլ ցույց է տալիս աճի աննախադեպ ցուցանիշներ: