ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Ճապոնական հեռահաղորդակցական SoftBank ընկերության հիմնադիր Մասայոսի Սոնը (Masayoshi Son) հայտարարել է, որ մտադիր է հիմնադրել աշխարհի ամեախոշոր ընկերությունը, որն իր կապիտալիզացիայի, շահույթի և դրամային հոսքերի ցուցանիշներով առաջ կանցնի այնպիսի հսկա ընկերություններից, ինչպիսիք են ExxonMobil-ը, JP Morgan-ը և Apple-ը:
Նշենք, որ ներկա պահին Սոնի հիմնադրած SoftBank ընկերությունն իր կապիտալիզացիայի ցուցանիշով աշխարհում 113-րդն է: Ճապոնիայում, իր ոլորտի ընկերությունների շարքում, ընկերությունը զբաղեցնում է 3-րդ տեղը:
Հատկանշական է, որ մոտ ապագայում Սոնը մտադիր է գնել բջջային կապի ոլորտում ծառայություններ մատուցող ամերիկյան Sprin Nextel ընկերությունը: Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 21,6 մլրդ ԱՄՆ դոլար:
Սոնը SoftBank ընկերությունը հիմնադրել է 1981 թվականին:
Սոնի անձնական կարողությունը գնահատվում է 7,2 մլրդ ԱՄՆ դոլար: