Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱրարատԲանկը՝ Wonder Kid Academy-ի աստղագիտական լաբորատորիայի ստեղծման աջակից
26/05/2025 15:29
Կիսվել

ԱրարատԲանկը՝ Wonder Kid Academy-ի աստղագիտական լաբորատորիայի ստեղծման աջակից

ԱրարատԲանկի սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում իրականացված աջակցության շնորհիվ Գյումրիում գործող Wonder Kid Academy-ում ստեղծվել է նորագույն աստղագիտական լաբորատորիա 7-18 տարեկան երեխաների համար:

Երազանքից իրականություն

Արդեն երկու տարի է, ինչ յոթամյա Դանիելը շաբաթական երկու անգամ այցելում է Wonder Kid Academy-ին՝ տիեզերքի գաղտնիքները բացահայտելու համար: Գյումրիի գողտրիկ անկյուններից մեկում տեղակայված այս ակադեմիայում սովորելու շնորհիվ փոքրիկ Դանիելն արդեն իսկ խորը գիտելիքներ ունի մոլորակների և տիեզերական անցուդարձի մասին: Այսուհետ նա և նրա նման բազմաթիվ երեխաներ ավելի լայն հնարավորություններ կունենան գիտելիքների պաշարն ընդլայնելու համար:

Social Impact Award ծրագրի հաջողությունը

2024 թվականի հոկտեմբերին ԱրարատԲանկի աջակցությամբ կայացել է Social Impact Award (SIA) մրցանակաբաշխությունը: Իմփաքթ Հաբ Երևանի կողմից իրականացվող այս ծրագրի 4 հաղթող թիմերից յուրաքանչյուրին ԱրարատԲանկը տրամադրել է 1500-ական եվրոյին համարժեք դրամ։

Հաղթող չորս թիմերն էին՝ Astronomy for Everyone, ElectRoads, ReTyre Designs և Hydroponic greenhouse:

Գերժամանակակից լաբորատորիա

ԱրարատԲանկի կողմից հատկացված դրամական մրցանակի շնորհիվ Wonder Kid Academy-ում ստեղծվել է հատուկ աստղագիտական սենյակ-լաբորատորիա, որը հագեցված է աստղագիտական սարքավորումներով՝ աստղադիտակ, մանրադիտակ, գլոբուսներ, ուսուցողական խաղեր, գրքեր և դիդակտիկ նյութեր:

«Շնորհակալություն ԱրարատԲանկին՝ իրենց հովանավորությամբ աստղագիտությամբ հետաքրքրված երեխաներին աջակցելու համար, ինչը նպաստում է, որ գիտության կրակը չմարի նրանց մեջ», – նշում է Wonder Kid Academy-ի հիմնադիր տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը:

«Այստեղ մտնող ամեն երեխա միանգամից կգերվի տիեզերքի հրաշալիքներով», – վստահ է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Նրա կարծիքով՝ լաբորատորիայում ստացված գործնական գիտելիքն ու համապատասխան սարքավորումները կնպաստեն դրան:

Երկարաժամկետ գործակցություն

«Social Impact Award ծրագիրը, որը գործում է 2009 թվականից ավելի քան 25 երկրում և իրականացվում է նաև Երևանում «Իմփաքթ Հաբ Երևան»-ի կողմից՝ ի դեմս գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի: Ստեղծվել է մի յուրահատուկ հարթակ, որը հնարավորություն է ընձեռում երիտասարդ սոցիալական ձեռներեցներին ներկայացնել բիզնես ծրագրեր, որոնք իրենց հերթին պարունակում են սոցիալական բաղադրիչ: Ամեն տարի SIA մրցանակաբաշխության մրցանակային ֆոնդը ապահովում է ԱրարատԲանկը»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը:

Յուրահատուկ կենտրոն Գյումրիում

Գյումրիում այս կենտրոնը միակն է, որտեղ երեխաները հնարավորություն ունեն բացահայտելու տիեզերքի գաղտնիքները և պատրաստվելու միջազգային աստղագիտական մրցույթներին: ԱրարատԲանկի հետ երազանքներն իրականանում են, եթե անգամ դրանք տիեզերական են:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08