
ՆՈՐ iPHONE 5S-Ի ՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԵՆ
Համացանցում են հայտնվել նոր iPhone 5S-ի նկարները, որը պետք է ցուցադրվի և վաճառքի դուրս գա այս տարվա աշնանը: Նոր iPhone-ը դեռ «չի ստացել» իր վերջնական տեսքը, սակայն որոշակի փոփոխություններ նկատվում են:
Նոր iPhone 5S-ի տեսախցիկի լուսարձակը զինվել է ոչ թե մեկ, այլ երկու լուսադիոտային ֆոտոլուսարձակով, որը մութ վայրերում էլ ավելի որակյալ նկարներ կնկարի:
Պրոցեսորը փոխվել է և տեղադրվել է նոր A7 դասի պրոցեսոր: Հարկավոր է նշել, որ շտկվել է iPhone 5-ի գլխավոր թերությունը, և նկարի մեջ պարզ երևում է, որ նոր iPhone-ի մարտկոցը նախորդողից ավելի մեծ է, ինչը նշանակում է, որ ավելացել է նաև սմարթֆոնի աշխատաժամանակը: