ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ՀՐԱԺԱՐՎԵԼ DOING BUSINESS ՎԱՐԿԱՆԻՇԻՑ
Անկախ փորձագետներն ուսումնասիրել են Doing Business վարկանիշը, որն ամեն տարի հրապարակում է Համաշխարհային բանկը, և եկել եզրակացության, որ այն ոչ օբյեկտիվ է և կախված է ոչ այնքան կարևոր գործոններից: Ելնելով ուսումնասիրության արդյունքներից` փորձագետներն առաջարկել են հրաժարվել Doing Business վարկանիշից:
Նշենք, որ Doing Business վարկանիշը ներառում է 185 երկիր:
Այս տարվա վարկանիշում Հայաստանը 18 կետով բարելավել էր իր դիրքը` զբաղեցնելով 32-րդ տեղը: