Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը
30/05/2025 18:01
Կիսվել

IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը

Ուզբեկստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ «Cashless Forum Uzbekistan 2025»-ը, որը կազմակերպել էր թվային վճարումների ոլորտի համաշխարհային առաջատար Visa ընկերությունը։ Միջոցառումը համախմբել էր պետական կառույցների և մասնավոր բիզնեսի բարձրաստիճան պաշտոնյաների ԱՊՀ երկրներից, Ուկրաինայից, Վրաստանից և Հարավարևելյան Եվրոպայից։ Մասնակիցները քննարկեցին անկանխիկ տնտեսության զարգացման հեռանկարները, բանկային ոլորտի վերափոխումները և նորարարությունների դերը ֆինանսական ծառայությունների մատուցումն ավելի մատչելի դարձնելու ճանապարհին։

IDBank-ը ևս մասնակցում էր այս ֆորումին՝ կիսվելով իր փորձով։ «Թվային բանկինգ․ էկոհամակարգեր և հաճախորդների փորձառության ապագան» թեմայով պանելային քննարկման հիմնական խոսնակը IDBank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանն էր։ Քննակման առանցքային կետերն էին թվային էկոհամակարգերի ստեղծումն ու բանկ-հաճախորդ փոխհարաբերությունների զարգացումը։

«Թվայնացումն ամբողջովին փոխել է մեր հաճախորդների հետ աշխատելաոճը`տալով հնարավորություն հաճախորդներին էլ ավելի շատ ֆինանսական գործիքներ տրամադրելով։ Այսօր գործարքների ընդամենը 1%-ն է իրականացվում մասնաճյուղերում, իսկ մնացածը՝ Idram&IDBank հավելվածով, բանկոմատներով և թվային հարթակներով։ Մասնավորապես, BNPL ձևաչափի գործարկումն այսօր թույլ է տալիս օրական մոտ տասնյակ հազար վարկ տրամադրել: Ի սկզբանե մեր ընտրած ուղին` ինտերգրել բանկային ծառայությունները Իդրամ հավելվածում, համագործակցությունից ի վեր գրեթե քսանապատկել է մեր հաճախորդային բազան, իսկ հաճախորդներին հնարավորություն է տվել օգտվել ավելի լայն սպեկտրի ծառայություններից։ Իհարկե, պետք է հաշվի առնել, որ թվային փոփոխությունների հետ մեկտեղ անհրաժեշտություն է առաջանում կրթել հասարակությանը, հաղթահարել ՏՏ անվտանգության մարտահրավերներն ու սոցիալական ինժեներիայի ռիսկերը։ Այդ նպատակով էլ մենք ստեղծել ենք Հայաստանում առաջին ֆինանսական հավելվածը երեխաների համար` Idram Junior-ը», – նշեց Սերգեյ Առաքելյանը։

Ֆորումը նաև դարձավ հարթակ՝ ներկայացնելու վճարումների, նույնականացման, թվային անվտանգության և հաճախորդների փորձառության ուսումնասիրության ուղղությամբ տեխնիկական նորարար լուծումները։ Մասնակիցները փորձի փոխանակման յուրահատուկ հնարավորություն ունեցան, ծանոթացան թվային վերափոխումների լավագույն փորձին տարբեր երկրներից և քննարկեցին տարածաշրջանում անկանխիկ տնտեսության ապագան։

IDBank-ը շարունակելու է ակտիվորեն զարգացնել թվային նախաձեռնությունները՝ ամրապնդելով իր դերը որպես բանկային նորարարությունների առաջատարներից մեկը Հայաստանում և միջազգային շուկայում։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52