Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՈՐԵՎԻՑԵ ՀԱՐՑ ՉՊԵՏՔ Է ՄՆԱ»
27/06/2013 15:12
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՈՐԵՎԻՑԵ ՀԱՐՑ ՉՊԵՏՔ Է ՄՆԱ»

Այսօր` հունիսի 27-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք այսօր հուզում և հետաքրքրում են հանրությանը։  

Նախ,վարչապետը խոսել է քաղաքացիներից ստացվող բողոք-նամակների խնդրի մասին. «Շատ հաճախ կառավարության շենքի դիմաց հավաքվող մարդիկ բողոքում են և ինչ-որ խնդիրների լուծում են պահանջում: Նրանց այստեղ հայտնվելը պայմանավորված է այն հանգամանքով, որ միջին օղակի չինովնիկները պատասխանում են հետևյալ կերպ. մենք ի՞նչ անենք, կառավարությունը պետք է որոշում ընդունի։ Դա անթույլատրելի մոտեցում է, այսինքն` մարդկանց ուղղորդում են, որ գան, կառավարության դիմաց հանրահավաք անեն։ Կոմպետենտ չե՞ն այդ միջին օղակի աշխատողները, թե՞ հատուկ են դա անում. իրենց լիազորություններին վերաբերող հարցերի վերաբերյալ գոնե պարզաբանումներ տալու փոխարեն այդ մարդկանց ուղղորդում են կառավարություն։ Սա անթույլատրելի է։ Ես այսուհետև բոլոր նախարարներին կուղարկեմ իրենց ոլորտներին վերաբերող հարցերը, որ գալիս են, ինձ են դիմում», – ասել է վարչապետը:

Այնուհետև, Տիգրան Սարգսյանն անդրադարձել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հետ կապված խնդրին` 14 միլիոն ԱՄՆ դոլար, որը ծախսվել է դասախոսությունների վրա։ Վարչապետի պարզաբանմամբ՝ այդ ֆինանսական միջոցների բաշխման վերաբերյալ պայմանագրերը կնքված են եղել 2007 թվականին, երբ նույնիսկ ստեղծված չէր գործակալությունը. «Մրցույթն անցկացրել է ամերիկյան կողմը, իրենք են հաղթողին ճանաչել, իրենք էլ պայմանագիրը կնքել են, իրենք էլ դրամաշնորհը տվել են և աուդիտ են իրականացրել, արդյունքներն էլ գնահատել են խիստ արդյունավետ։ Թե ինչ ենթատեքստեր են այստեղ որոնում մեզ քննադատողները, ուղղակի հասկանալի չէ։ Թե 14 միլիոնի հետ կապված ինչ խնդիր կա ընդհանրապես, և մեղադրանքի իմաստն ինչ է, անհասկանալի է», – ասել է վարչապետը:

Խոսվել է նաև «Նաիրիտ» գործարանի խնդրի մասին. «Արդեն բավական երկար ժամանակ լրատվամիջոցները մեծ ռեսուրսներ են ծախսում, անհասկանալի ինչ-որ սցենարներ են նկարագրում և փորձում են կապել այդ ամենը վարչապետի անվան հետ։ Բոլոր ծրագրերը, որոնք առնչվում են «Նաիրիտ»-ին, ունեն հիմք. դրանք կառավարության որոշումներն են` 2001 թվականի, 2006 թվականի, երբ կառավարությունն ստորագրել է պայմանագիր «Ռայնովիլ» ընկերության հետ», – ասել է վարաչպետը՝ ընգդծելով, որ բոլոր գործարքների վերաբերյալ ամբողջական փաթեթը տրամադրվի զանգվածային լրատվության միջոցներին, որպեսզի այստեղ քաղաքական սպեկուլյացիա չլինի։ 

Ինչ վերաբերում է օֆշորային գոտու հետ կապված հարցին՝ վարչապետն ասել է. «Ինչ հեքիաթներ ասես չեն հորինում` փորձելով վարկաբեկել։ Ամբողջական տեղեկությունը հասանելի է լինելու զանգվածային լրատվության միջոցներին, և այն, որ քրեական գործ է հարուցված, որ իրավապահ մարմիններն զբաղվում են այդ հարցով: Ես համոզված եմ, որ որևիցե անպատասխան հարց չի մնալու, և եթե հետաքննող լրագրողները լինեն բարեխիղճ, օբյեկտիվ, ապա կարող են թացը չորից զանազանել, և այստեղ էլ մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի ամբողջական տեղեկատվությունը հասանելի լինի և՛ հասարակությանը, և՛ զանգվածային լրատվության միջոցներին»։ 

Իր խոսքում Տիգրան Սարգսյանը անդրադարձել է նաև Վերահսկիչ պալատի հաշվետվությանը. «Ես հանձնարարել եմ բոլոր գերատեսչություններին հրապարակային ձևով ներկայացնել իրենց ոլորտներին վերաբերող ակտերի վերաբերյալ իրենց դիրքորոշումները։ Այսօր ես հանձնարարում եմ Վաչե Գաբրիելյանին` աշխատակազմի ղեկավարին, որպեսզի նա կազմի ժամանակացույց` ձեզ հետ նախապես համաձայնեցնելով, որպեսզի բոլոր գերատեսչությունների ղեկավարները, նախարարները հանդիպեն զանգվածային լրատվության միջոցներին և իրենք պատասխանեն բոլոր այն հարցերին, որոնք այսօր հետաքրքրում են մեր հանրությանը։ Սա պարտադիր պայման է, որ բոլոր այն հարցերը, որոնք արձանագրվել են Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ, գերատեսչությունների ղեկավարների, նախարարների կողմից պետք է անպայման պատասխան ստանան։ Անպատասխան որևիցե հարց չպետք է մնա։ Սա է ճանապարհը, որով մենք շարժվելու ենք առաջ»։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75