Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Volvo-ի «խելացի» անվտանգության գոտին ճանաչում է ձեր մարմնի կառուցվածքն ու քաշը
09/06/2025 12:40
Կիսվել

Volvo-ի «խելացի» անվտանգության գոտին ճանաչում է ձեր մարմնի կառուցվածքն ու քաշը

Volvo-ն մշակել է «մուլտի-հարմարեցվող անվտանգության գոտի» (Multi-adaptive safety belt), որը կարող է որոշել մարդու հասակը, քաշը և մարմնի կառուցվածքը։ Նորույթը կհայտնվի լիովին էլեկտրական Volvo EX60 քրոսովերում 2026 թվականին։

Ավտոմեքենան սենսորների օգնությամբ սկանավորում է ուղևորին՝ պարզելու նրա հասակը, քաշը, մարմնի կառուցվածքը և նստելու դիրքը։ Կախված այդ տվյալներից՝ վթարի դեպքում անվտանգության գոտու ձգման ուժը հարմարեցվում է։ Օրինակ՝ խոշոր չափսերով մարդու դեպքում գոտին ձգվում է ավելի ուժեղ, իսկ փոքրամարմին և ցածրահասակ ուղևորի համար՝ նույն պայմաններում՝ ավելի թույլ, որպեսզի չվնասի կողոսկրերը։

Ռեգո Ինշուրանս

«Խելացի գոտին» աշխատում է համատեղ օդային բարձիկների և մյուս պաշտպանական համակարգերի հետ։ Բոլոր այդ համակարգերը փոխանակվում են տվյալներով՝ մարդուն առավելագույնս պաշտպանելու նպատակով։ Նախկինում գոտին ուներ ընդամենը երեք աշխատանքային ռեժիմ, մինչդեռ այժմ դրանք 11-ն են։ Համակարգը վթարը վերլուծում է գերարագ՝ հասկանալով հարվածի ուղղությունը, արագությունը և ուղևորի նստելու դիրքը, ու անմիջապես ընտրում է լավագույն կոնֆիգուրացիան։

Ամենահետաքրքիրն այն է, որ գոտիների կառավարման համակարգը կկարողանա սովորել և ստանալ թարմացումներ հեռակա եղանակով։ Որքան շատ տվյալ հավաքի Volvo-ն, այնքան արդյունավետ կդառնա ուղևորների պաշտպանությունը։

Համակարգը փորձարկվել է Volvo-ի սեփական լաբորատորիայում, որը վերջերս նշեց իր 25-ամյակը։ Այդտեղ ինժեներներն իրականացնում են վթարների մոդելավորում և քրաշ-թեստեր՝ օգտագործելով ավելի խիստ չափանիշներ, քան կարող են առաջարկել անկախ կազմակերպությունները։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52