ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՈՒԳԱՆԴԱՅԻ ԵՎ ՄԱՎՐԻԿԻՈՍԻ ՀԵՏ
Հունիսի 28-ին ՄԱԿ-ում Հայաստանի և Ուգանդայի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը և Ռիչարդ Նդուհուրան ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում` Ուգանդայի դիվանագիտական ներկայացուցչությունում:
Ինչպես տեղեկանցում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նույն օրը Նյու Յորքում` Հայաստանի մշտական ներկայացուցչությունում, ստորագրվել է Հայաստանի և Մավրիկիոսի միջև երկկողմ հարաբերություններ հաստատելու մասին փաստաթուղթ: Դիվանագիտական հարաբերությունների մասին համատեղ հայտարարության ստորագրման ընթացքում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը և Մավրիկիոսի դեսպան Միլան Միթարբհանը իրենց պատրաստակամությունն են արտահայտել երկու երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու վերաբերյալ: