Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
«Կողք կողքի»․ մեկնարկեց IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը
16/06/2025 18:20
Կիսվել

«Կողք կողքի»․ մեկնարկեց IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը

«Քո կողքին»-ը վերադարձավ նոր ձևաչափով, նոր ասելիքով և նոր անունով։ Դեռևս 2024-ին մեկնարկած, բացառապես տեղահանված մեր արցախցի հայրենակիցներին ուղղված և 150 երեխայի սոցիալական աջակցություն ցուցաբերած «Քո կողքին» ծրագիրն արդեն կոչվում է «Կողք կողքի» և ուղղված է ոչ թե սոցիալական ուղիղ աջակցությանը, այլ բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։

Սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը համահունչ՝ «Կողք կողքի» ծրագրի թիրախում երկու կարևորագույն ուղղություններ են՝ կրթության միջոցով աշխատանքի հնարավորություն և կրթության խրախուսում։ Որպես ծրագրի մեկնարկ ընտրվել է արցախցի կանանց հզորացման ուղղությունը, որը Բանկը իրականացնում է «Հայ մայրեր» ՀԿ-ի հետ համագործակցությամբ․ թվով 65 արցախցի կանայք IDBank-ի ֆինանսավորմամբ կստանան մասնագիտական կրթություն կար ու ձևի և մատնահարդարման ոլորտում և կապահովվեն աշխատանքային գործիքներով ու պարագաներով:

IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է․ «Այս փուլում մենք գտնում ենք, որ շատ ավելի կարևոր է, որպեսզի մեր հայրենակիցները իսկապես արմատավորվեն ՀՀ-ում և որևէ պարագայում չլքեն մեր հայրենիքը։ Համոզված ենք, որ կողք կողքի լինելը և մեր հայրենակիցներին նոր մասնագիտություն ու կրթություն ապահովելը առաջ շարժվելու, մեր հայրենիքին ծառայելու, Հայաստանը շենացնելու ամենաճիշտ ճանապարհն է։ Սա է պատճառը, որ «Քո կողքին»-ը  վերափոխեցինք «Կողք կողքի»-նի և մեծ հույս ունենք, որ մեր ներդումն իսկապես ծառայելու է կողք կողքի առաջ շարժվելուն և կողք կողքի մնալուն»։

«Հայ մայրեր» ՀԿ-ի հիմնադիր Նարինե Մանուկյանը նշում է. «Ես համարում եմ, որ սա «Հայ մայրեր» ՀԿ-ի ամենաշնորհակալ ծրագրերից մեկն է, որի արդյունքում տեսնելու ենք մարդու կյանքի որակի բարելավում։ Այսինքն մարդուն ոչ թե դարձնում ենք բերագործությունից կախված մեկը, որին անընդհատ օգնություն է պետք, այլ դարձնում ենք ինքնուրույն, ուժեղ անհատ, ով կարողանում է ինքնուրույն վաստակել ու ապահովել իր կարիքները։ Այս ծրագրի շահառուների մեծ մասը հաշմանդամություն ունեցող երեխաների մայրեր են, 2-րդ կրիտերիան եղել են բազմազավակ ընտանիքները, և վերջում՝ ամենակարիքավորները, ովքեր ապրում են հեռու մարզերում և իսկապես ունեն աջակցության կարիք»։

Նշենք, որ «Կողք կողքի» ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է IDBank-ը: Շահառուներից յուրաքանչյուրին ուղղված ֆինանսական աջակցությունը՝ 250 000 դրամը,  հատկացվել է բացառապես idcoin-ների տեսքով, որով ծրագրի մասնակիցները վճարել են դասընթացավարներին և գնել հետագա աշխատանքի համար անհրաժեշտ պարագաները հենց տեղում՝ վճարելով Idram&IDBank հավելվածով։

Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին Հայաստանի Հանրապետությունում սոցիալական աջակցության նպատակով IDBank-ը, սկսած 2024թ․ ապրիլից, իրականացնում է տարբեր ծրագրեր։ Նախորդ տարի Բանկի ֆինանսավորմամբ իրականացվեց «Քո կողքին» ծրագիրը, որի շրջանակում արցախցի ընտանիքներից ավելի քան 150 անչափահաս երեխա 9 ամիս շարունակ ամսական 40 հազարական դրամին համարժեք idcoin է ստացել բանկից։ 2024-ին ծրագրի բյուջեն կազմել է ավելի քան 50 մլն դրամ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25