
ՄՈԲԻԴՐԱՄՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է «ՊՐԵՄԻՈՒՄ» ՀԱՃԱԽՈՐԴ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՎՍ ՄԵԿ ՏԱՐԲԵՐԱԿ
Այսուհետև բջջայինի միջոցով գրանցված «Ստանդարտ» հաճախորդները կարող են հեշտությամբ դառնալ ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդ՝ անկախ նրանից՝ գրանցված հեռախոսահամարի սեփականատերն են, թե՝ ոչ:
Անհրաժեշտ է պարզապես այցելել ՄոբիԴրամի մասնաճյուղերից մեկը և ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթը: Միակ անհրաժեշտ նախապայմանն այն է, որ բջջայինի միջոցով գրանցվելու ժամանակ մուտքագրած անձնական տվյալները համապատասխանեն ներկայացրած անձը հաստատող փաստաթղթի տվյալներին և բջջային հեռախոսահամարի քարտը, որի միջոցով անձը գրանցվել է որպես ՄոբիԴրամի «Ստանդարտ» հաճախորդ, լինի նրա մոտ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել ՄոբիԴրամի թեժ գիծ` 444 կամ 093297444: